Tag Archives: ժապավեն

ԿԱՄԻԼԼՈ ՍԲԱՐԲԱՐՈ

30 Հնվ

* * *
Աղջիկը վազում է
ծառերի միջով:
Իր ուսերին
մի ծանրություն ունի միայն`
ալ ժապավեն և ոսկե ծամ:

Ու երգի պես սիրուն-թեթև
անցնում է այս ծառուղով
և ժպտում է, քանզի գիտե,
որ իրենից ավելի մեծ
հարստություն
երազում չի տեղավորվի:

Մենք, որ բառից բացի չունենք
ուրիշ ոչ մի հարստություն,
ոչ ժապավեն և ոչ էլ հույս,
որ գումարվի սրտի հևքին,
պիտի այսպես լուռ համբերենք,
մինչև լցվենք բերնեբերան
մեր ունեցած հարստությամբ:

Թարգմ. Գ. Բաղդասարյան

%d bloggers like this: