Tag Archives: ԺԱՆ-ՊՈԼ ՍԱՐՏՐ

ԳԵՐԻ ՍԱՐՏՐԸ

15 Հնս

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ժան Պոլ Սարտրը 9 ամիս անցկացրեց ռազմագերիների ճամբարում: Որքան էլ զարմանալի թվա, գրողն իրեն ճամբարային պայմաններում այնքան էլ վատ չէր զգում: Այդ օրերին գրված նամակներից մեկում նա ասում էր. «Մենք մեղավոր չենք, որ հայտնվել ենք այստեղ: Մենք այստեղ ենք պարզապես այն պատճառով, որ չենք կարողանում դուրս գալ: Գլուխս կարող է մի քիչ հանգստանալ»: Եվ հենց ճամբարում էլ Սարտրը գրեց «Ճանճերը» թատերախաղը:

49642937_image008

ՍԱՐՏՐԻ ՉՀԱՍԿԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ

7 Հկտ

1950-ականներից, իսկ ավելի ստույգ` Ստալինի մահից և անհատի պաշտամունքը դատապարտող կուսակցության համագումարից հետո Խորհրդային Միությունում վրա հասավ այսպես կոչված ձնհալի շրջանը, որն իր սահմանափակ դրսևորումներով հանդերձ էական անդրադարձ ունեցավ հատկապես երկրի մշակութային միջավայրի վրա, ինչպես նաև պատեհություն ստեղծեց փոքր-ինչ ճեղքելու Արևմուտքից տարանջատող «երկաթե վարագույրը»: Դա առաջին հերթին թելադրված էր ոչ այնքան արևելյան արժեքների վերագնահատման, որքան արտաքին աշխարհի հետ հարաբերվելու անհրաժեշտության գիտակցումով: Безымянный3Բայց և այնպես, նույնիսկ վերաբերմունքի այս մասնակի փոփոխությունն իր հետ բերեց հոգևոր և մշակութային կապերի որոշակի ակտիվացում: Մեկը մյուսի ետևից սկսեցին ԽՍՀՄ ժամանել տարբեր երկրների մտավորականների պատվիրակություններ: Ճիշտ է, հարկ չկա գերագնահատել նրանց երկկողմանի հանդիպումների նշանակությունը, քանի որ այդ այցերը մեծամասամբ կրում էին ճանաչողական բնույթ, սական նույնիսկ այս հպանցիկ շփումներն իբրև հետևանք թողնում էին նոր մտայնության շերտեր, և խորհրդային արվեստագետների համար սեփական պատյանի մեջ փակված լինելու ենթադրյալ «ապահովությունը» հետզհետե իր տեղն էր զիջում ազատամիտ «արկածախնդրությանը»:

Մեծ էր հոսքը նաև մեր երկիր: Այդ և հետագա տարիներին շատերի թվում Հայաստան այցելեցին համաշխարհային մշակույթի այնպիսի երևելի դեմքեր, ինչպիսիք էին Ալբերտո Մորավիան, Ջոն Սթեյնբեքը, Պաբլո Ներուդան, Դավիդ Սիկեյրոսը, Ժակ Բրելը, Միքելանջելո Անտոնիոնին և ուրիշներ: Այդ ուղևորությունների մասին տեղեկատվությունը զանազան պատճառներով չէր հրապարակվում ու չէր լուսաբանվում, ինչպես և այս մեկը, որի մասին ուզում ենք պատմել:Безымянный2

1963-ի աշնանամուտին ֆրանսիացի մեծ գրող, փիլիսոփա, էկզիստենցիալիզմի հետևորդ Ժան Պոլ- Սարտրը և նրա անբաժան ուղեկիցը` արձակագիր, ֆեմինիստական շարժման առաջամարտիկ Սիմոնա դը Բովուարը հերթական անգամ ժամանեցին ԽՍՀՄ: Այս անգամ նրանց երթուղում ընդգրկվեց նաև Հայաստանը: Առաջին անգամ այդ ուղևորության մասին 1990-ականների վերջին ֆրանսալեզու մամուլում պատմեց և բացառիկ լուսանկարներ հրապարակեց Ալեքսանդր Թոփչյանը: Այսօր դժվար է ասել` Հայաստանի ընտրությունը կատարել էին իրենք` հյուրերը, թե՞ դա թելադրվել էր տեղի իշխանությունների կողմից, ամեն դեպքում հայտնի է, որ պատվարժան հյուրերը Վրաստանից Հայաստան են եկել ավտոմեքենայով: Վրաց գրողների ուղեկցությամբ նրանք հասել են մինչև  Սևան, որտեղ արդեն սպասում էին Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Թոփչյանը, Սերո Խանզադյանը, Հրաչյա Քոչարը: Դիմավորման կարճ արարողությունից հետո կայացել է հյուրասիրությունը` լճի ափամերձ խորտկարաններից մեկում և խնջույքային տրամադրության շարունակություն Լուսակերտ գյուղում, որտեղ ապրում էր արձակագիր Վախթանգ Անանյանը: Այստեղ ֆրանսիացի գրողներին այցելել է Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը` կուսակցական ու պետական այլ գործիչների ուղեկցությամբ:Безымянный5

Նկատենք, որ հայ գրողների համար դժվար է եղել շփվել Սարտրի հետ, քանի որ նրա մասին քիչ բան գիտեին կամ էլ ընդհանրապես ոչինչ չեն իմացել: Այդ իմաստով Սարտրն ու Բովուարը ևս նախանձելի վիճակում չեն եղել` անտեղյակ հայկական մշակույթից: Այս փոխադարձ օտարությունը, որը կարծես թե պիտի խթան դառնար կողմերի հետաքրքրասիրության համար, իրականում այդպես էլ չի փոփոխվել:

Ընդհանուր առմամբ, ըստ հայտնի պատմությունների, հյուրերի համար մեր երկիրը, կենցաղվարության որոշ տարրեր, մարդկային հարաբերությունների առանձին շերտեր մնացել են չհասկացված ու խորթ: Երևանում անցկացրած ժամանակը ևս որևէ կերպ չի նպաստել վերաբերմունքի փոփոխությանը:800px-Sartre_1963

Պետք է ասել, որ եթե ոմանք այս հանգամանքի մասին խոսում են ընդգծված ափսոսանքի ու դատապարտման շեշտադրումներով, ապա նրանց կարծիքը հազիվ թե լիովին արդարացված կամ հիմնավորված դիտվի: Ամեն երկիր ու ժողովուրդ, լավ թե վատ,  ունի իրեն բնորոշ առանձնահատկություններ, և ոչ ոք պարտավոր չէ դիմակափոխվել` պատշաճելու հյուրերի քմահաճույքներին ու պահանջներին: Մի բան փաստ է. հետագայում երկու օտար գրողների երկերում ու գրառումներում ուղևորության հայկական հատվածն այդպես էլ  որևէ անդրադարձ չունեցավ: Հայ հանրությունը նույնպես տասնամյակներ շարունակ անտեղյակ մնաց, որ 1963-ի սեպտեմբերին իր հարկի տակ հյուրընկալել էր կենդանի դասականների:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

sartr-111

ԺԱՆ ՊՈԼ ՍԱՐՏՐ

10 Հլս

Դուրս եմ գալիս փողոց: Ինչու՞: Դե որովհետև նույնքան անիմաստ է տանը մնալը: Նույնիսկ եթե ես մնամ, նույնիսկ եթե լռության հետ առանձնանամ մի անկյունում, միևնույն է, ինքս ինձնից ոչ մի տեղ չեմ փախչի: Ես գոյություն կունենամ այդ անկյունում, իմ ծանրությամբ կճնշեմ հատակը: Ես կամ:

Իսկ որտե՞ղ պիտի թաքցնեմ իմ անցյալը: Անցյալդ գրպան չես դնի, պետք է տուն ունենալ, որտեղ նրան կտեղավորես: Իսկ ես միայն իմ մարմինն ունեմ: Միայնակ մարդն իր միայնակ մարմնում չի կարող ներփակել հիշողությունները, դրանք դուրս կհոսեն իր միջից: Իսկ ես իրավունք չունեմ դժգոհել: Ես մի բան էի ուզում` լինել ազատ…

 

topics_sartre_395

ԺԱՆ-ՊՈԼ ՍԱՐՏՐ

9 Մրտ

Մարդկային սիրո պատմությունը պարտության պարտություն է: Ինձ թվում է, որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր հուսահատությունը, մի ստվեր, որ հետապնդում է մեր ինքնավստահությանը, մեր խաղաղ ներկային: Իսկական ազատությունը սկիզբ է առնում հուսահատությունից այն կողմ: Ես ինքս եմ իմ ազատությունը: Ես ինքս եմ իմ անցյալը, և եթե ես չկամ, իմ անցյալը չի կարող գոյատևել ինձնից կամ ինչ-որ բանից առավել: Այն այլևս կապ չի ունենա ներկայի հետ: Դա որոշակիորեն չի նշանակում, թե այն գոյություն չի ունենա, այլ միայն այն, որ նրա լինելությունը փակ կլինի: Ես միակն եմ, ում մեջ իմ անցյալը առկա է այս աշխարհում:
Մենք արժեքներ ենք հորինում, քանի որ ապրիորի կյանքն անիմաստ է: Այդ մենք ենք, որ նրան իմաստ ենք հաղորդում:

ԺԱՆ-ՊՈԼ ՍԱՐՏՐ

8 Հնվ

Մարդը դատապարտված է ազատության: Ես ինքս եմ իմ ազատությունը: Մենք հանդիսանում ենք այն, ինչ ցանկանում ենք: Մենք անզոր ենք պոկել որևէ էջ մեր կյանքից, թեև հեշտությամբ կարող ենք կրակի մեջ նետել ամբողջ գիրքը: Մարդու հոգում անցք կա՝ Աստծու չափերով, և յուրաքանչյուրն այն լցնում է՝ ինչպես կարող է: Մարդը գոյություն ունի այնքանով, որքանով դրսևրում է իրեն: Հետևաբար նա ներկայացնում է իրենից ոչ այլ բան, քան իր արաքների ամբողջությունը, ոչ այլ բան, քան սեփական կյանքը: Կյանքի իմաստ գոյություն չունի: Ես ստիպված եմ ինքս դա ստեղծել: Ես միշտ կարող եմ ընտրություն կատարել, բայց պետք է գիտենամ, որ նույնիսկ այն դեպքում, երբ ոչինչ չեմ ընտրում, ես դրանով հանդերձ այնուամենայնիվ կատարում եմ ընտրություն:
Յուրաքանչյուր երջանկության համար հարկ է լինում հատուցել: Չկա այնպիսի պատմություն, որ վատ չավարտվի: Այս մասին գրում եմ առանց որևէ պաթետիզմի, այլ ուղղակի այնպես՝ սառնասրտորեն, քանի որ միշտ այդպես եմ մտածել և քանի որ անհրաժեշտ էր այդ մասին ասել: Դա բոլորովին ինձ չի խանգարում խճճվել պատմության մեջ, սակայն միշտ ունեցել եմ այն համոզմունքը, որ այդ պատմությունը մռայլ ավարտ է ունենալու: Ինձ դեռ երբեք չի վիճակվել զգալ երջանկությունն առանց այն բանի, որ ինչ էլ ես մտածեմ դրա մասին, կկատարվի հետո:

%d bloggers like this: