Tag Archives: թույն

ՌԱԲԼԵԻ ԹՈՒՅՆԸ

2 Օգս

Ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեն ուզում էր Լոնդոնից Փարիզ մեկնել, բաց փող չուներ: Այդ ժամանակ նա երեք փոքրիկ փաթեթ պատրաստեց և նրանց վրա գրեց. «Թույն թագավորի համար», «Թույն թագուհու համար» և «Թույն արքայազնի համար»: Հետո դրանք դրեց հյուրանցի համարում, տեսանելի տեղում: Շատ չանցած այդ մասին իմացավ հյուրանոցի տերը և հայտնեց ոստիկանությանը: Ռաբլեին անմիջապես ձերբակալեցին և զինված պահակախմբի ուղեկցությամբ տարան ուղիղ Ֆրանսիայի միապետ Ֆրանցիսկ Առաջինի մոտ, որ սա որոշի գրողի ճակատագիրը: Պարզվեց, փաթեթներում շաքարավազ էր, որը Ռաբլեն կուլ տվեց բոլորի ներկայութամբ, իսկ հետո թագավորին (որի հետ մտերիմներ էին) պատմեց, թե ինչպես լուծեց Փարիզ հասնելու հարցը:

2

ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻ

27 Հկտ

Մարդը և նրա արարքը տարբեր բաներ են: Այն դեպքում, երբ լավ արարքը արժանի է խրախուսման, իսկ վատը` դատապարտման, մարդն` անկախ այն բանից, լավ թե վատ արարք է գործել, միշտ արժանի է հարգանքի ու սրտացավության` կախված հանգամանքներից: «Ատել մեղքը, բայց  ոչ մեղավորին»` սա մի պայման է, որը թեև հեշտ հասկանալի է, սակայն հազվադեպ է կիրառվում կյանքում: Ահա թե ինչու ատելության թույնը հեղվում է ամբողջ աշխարհում:images

ԳՈՏՀՈԼԴ ԼԵՍՍԻՆԳ

15 Ապր

Թովչանքը` դա գեղեցկությունն է շարժման մեջ: Իսկ երբ մենք գեղեցիկ ենք, ապա ամենից շատ գեղեցիկ ենք առանց զգեստների: Բայց հոգու գեղեցկությունը կարող է հրապույր տալ նույնիսկ անբարետես մարմնին, ճիշտ այնպես, ինչպես հոգու այլանդակությունը ամենահոյակապ կազմվածքի և մարմնի գեղեցկագույն անդամների վրա դնում է ինչ-որ յուրահատուկ դրոշմ, որն անբացատրելի զզվանք է առաջացնում մեր մեջ: Այն թույնը, որ անմիջապես չի ներգործում, դեռ չի դառնում նվազ վտանգավոր:
Չի կարող մեծ լինել այն, ինչը ճշմարտացի չէ: Կյանքում ամենափոքր բարիքը հարստությունն է, ամենամեծը` իմաստությունը: Ով որոշակի հանգամանքներում չի զրկվում խելքից, նա զրկվելու ուրիշ ոչինչ չի ունեցել: Եթե հիմարը պատահաբար լավ խորհուրդ է տալիս, դարձյալ այն պետք է կատարի խելացի մարդը: Վիճեք, մոլորվեք, սխալվեք, սակայն, ի սեր աստծո, խորհրդածեք, ու թեկուզ սխալ, սակայն ինքնուրույն: Միշտ եղեք այն ինչ կաք, հակառակ դեպքում կլինեք ոչինչ…