Tag Archives: ԹՈՐՆԹՈՆ ՈՒԱՅԼԴԵՐ

ԹՈՐՆԹՈՆ ՈՒԱՅԼԴԵՐ

30 Մյս

Կյանքը չի ունենում այլ իմաստ, քան այն, ինչը մենք նրան տալիս ենք: Նա չի աջակցում մարդուն և չի ստորացնում նրան: Մենք չենք կարող խուսափել ոչ հոգեկան տառապանքներից, ոչ ուրախությունից, սական ինքնին այդ կացությունները մեզ ոչինչ չեն ասում, և մեր դժոխքն ու մեր դրախտը սպասում են, որ մենք մեր իմաստը դնենք իրենց մեջ:wilder_in_Saratoga_Springs_1956

ԹՈՐՆԹՈՆ ՈՒԱՅԼԴԵՐ

7 Սպտ

Ձեր նամակում, մեծն Կեսար, դուք գրում եք ձեր հանդեպ իմ հավատարմության մասին: Ես ուրախ եմ դրա համար, քանի որ այժմ ինձ համար պարզ է, որ դուք հավատարմությունը հասկանում եք այնպես, ինչպես ես: Չէ՞ որ դուք չեք մոռացել, որ ես ձեր դեմ զենք եմ բարձրացրել, ստացել եմ ձեր ներումը և հաճախ եմ կարծիքներ հայտնել, որոնք դեմ են եղել ձեր կարծիքին: Սրանից ես կարող եմ եզրակացնել, որ դուք հավատարիմ եք համարում նրանց, ովքեր նախ և առաջ հավատարիմ են իրենք իրենց:

«Մարտյան իդոսներ» վեպից1(26)

ԹՈՐՆԹՈՆ ՈՒԱՅԼԴԵՐ

13 Հնվ

Ես երբեք, երբեք չեմ կարող պատկերացնել սերը, որը կանխատեսում է իր վախճանը: Սերն ինքը հավերժությունն է:

Մեզ նույնպես կսիրեն ու կմոռանան: Բայց բավարար է և այն, որ սերը եղել է. սիրո այդ բոլոր վտակները կրկին կլցվեն այն սիրո մեջ, որը նրանց լույս աշխարհ է բերել: Սիրո համար նույնիսկ հիշողությունը պատրադիր չէ: Կա ողջերի երկիր ու մեռածների երկիր, և նրանց կապող կամուրջը սերն է, միակ իմաստը, միակ փրկությունը:Thorton-Wilder-620px

%d bloggers like this: