Tag Archives: թերթ

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔ

9 Փտր

Երբ միլիարդատեր Ջոն Ռոկֆելլերը 97 տարեկան էր, նրա կյանքի համար մտահոգված բժիշկների առաջարկով ամեն օր տպագրում էին մի թերթ, որն իր ձևով և կառուցվածքով չէր տարբերվում «Նյու Յորք թայմզ»-ից: Բայց այդ թերթի համարները լի էին բացառապես լավատեսական նյութերով, որոնք տեղեկացնում էին, թե իբր տնտեսական ճգնաժամն ավարտվել է, գործազուրկներ չկան, գտնվել է քաղցկեղի բուժումը և համանման այլ ուրախալի «փաստեր»: Ճիշտ է, միլիարդատերը խաբվում էր, բայց փոխարենը շարունակում էր ապրել:

gazeta

ԹԵՐԹԱՅԻՆ ԲԱԴԸ

11 Հնս

«Մի գիտնական գնեց 20 հատ բադ և անմիջապես կարգադրեց դրանցից մեկին մորթել, մասնատել մանր կտորների և այդ կտորներով կերակրել մյուս թռչուններին: Որոշ ժամանակ անց նա նույն կերպ վարվեց մյուս բադիկների հետ և այդպես շարունակ, մինչև որ մնաց վերջինը, որը փաստացի խժռել էր իր 19 ընկերներին»:
Բելգիացի երգիծաբան Նորբերտ Կոռնելիսսենը այս շարադրանքը տպագրեց թերթերից մեկում, որպեսզի հետո ծաղրի ենթարկեր դյուրահավատ ընթերցողներին: Համաձայն տարածված վարկածի, հենց այս դեպքից հետո էլ կեղծ լուրերին սկսեցին անվանել «газетная утка» (թերթային բադ):23826_129363726566745575879_Original_secretworlds.

ՆԱՀԱՆՋ ՏԱՐՎԱ ԹԵՐԹԸ

1 Մրտ

Վճարեք ընդամենը 100 եվրո և 100 տարի անընդմեջ կարող եք ստանալ ֆրանսիական «La Bougie du Sapeur» թերթի բոլոր օրինակները: Բանն այն է, որ այդ թերթը լույս է տեսնում միայն փետրվարի 29-ին: Առ այսօր տպագրվել է հումորային այդ թերթի ընդամենը 10 համար: Այլ նյութերի շարքում այնտեղ հրապարակվում են նաև խաչբառեր, որոնց պատասխանը կարող եք իմանալ 4 տարի անց:

bougie-sapeur290212680

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ

26 Հկտ

2014 թվականի նոյեմբերի 26-ին` Բրազիլիայի գավաթի եզրափակիչ խաղից առաջ տեղական «Estado de Minas» թերթը լույս ընծայեց մի բացառիկ համար, որտեղ բոլոր այն նորությունները, որոնք ֆուտբոլին չէին առնչվում, կազմված էին «բլա-բլա-բլա-բլա» նախադասություններից:

ecd1c74d99a0757386a587c2c4acaf00

ՖԵԴԵՐԻԿՈ ՖԵԼԼԻՆԻ

18 Սպտ

Օրվա ու գիշերվա ցանկացած ժամին թերթերը, ռադիոն, հեռուստատեսությունը հետապնդում են մեզ, ուղեղներս խցկում ամեն կողմից ստացվող ամենատարբեր հաղորդագրություններ: Դա տեղեկությունների ու փաստերի իսկական հեղեղ է, և մենք այլևս ի վիճակի չենք դրանք ոչ հիշողության մեջ պահել, ոչ յուրացնել, ոչ փոխարկել ինչ-որ «կյանքի փորձի», ոչ դրանցով հարստացնել մեր գիտելիքները: Ամեն ինչ ծածկում է բառերի, պատկերների, աղմուկի մտագարային համատարած հեղեղը. ահռելի ֆետիշը, վերջնականապես աղավաղելով ու խճճելով իրական փաստերը, որ պետք է հաղորդվեին մեզ ի գիտություն, մեզ զրկում է գիտակից միջամտության բոլոր հնարավորություններից, օտարում է մեզ, ի սկզբանե խափանում որևէ բան փոխելու յուրաքանչյուր փորձ: Անհատնում, անվերջանալի երևույթ է սա` դաժան, գիտակցություն մթագնող, ամեն ինչի կատարյալ ժխտում: Ոչ միայն հոգեկան հիգիենայի նկատառումներից ելնելով, այլև հանուն բանականության փրկության թերևս լավ կլիներ, որ ժամանակ առ ժամանակ և ամեն անգամ ավելի ու ավելի երկարատև չաշխատեր հեռուստատեսությունը, լռեր ռադիոն, չհրատարակվեին լրագրերը. այնժամ ամեն ոք նորից հնարավորություն կունենար ինքն իրենով, սեփական անձով ինչպես հարկն է զբաղվելու, թեկուզև հանուն այն բանի, որ ինչ-որ ձևով կարգի բերեր իրեն, վերստեղծեր բեկորներից ու կտորտանքներից…

%d bloggers like this: