Tag Archives: թատրոն

ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

10 Դկտ

Մի օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտն այսօր շատ է: Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի ու բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի` դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում` դերասանություն: Իսկ լավը, վստահ եմ, կգա, որովհետև առանց մեծ թատրոնի կյանք գոյություն չունի: Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա, որ սպանեն` սուտ չեմ ասի. թատրոնն է:533ac4486d9c1_medium

ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ

15 Սպտ

«Մի դեպք էլ հիշեմ. տարեթիվը չեմ մտաբերում: Դերասանները, որ մինչ այդ Վարդան Աճեմյանի անունով էին երդվում, հարձակվել էին վրան: Դերասաններին թաքստոցից տրամադրում էին մի երկու ռեժիսոր: Իմանալով այդ մասին Աճեմյանը վրդովվեց ու հանգիստ, ասես ոչինչ չի պատահել, ասաց.

— Ավելի լավ կլինի, որ այդ մարդիկ իրենց մասին մտածեն: Իմ գործը հեշտ է` ես որ խաչմերուկին էլ կանգնեմ, անմիջապես թատրոն կդառնա»:

 

Ռուբեն ԶարյանVardan-Adzjemyan-41

Լռությունը ոսկի չէ

27 Ապր

Վերջին շրջանում վրացի դիվանագետները Հայաստանը ջրի ճամփա են դարձրել: Սովորաբար նման դեպքերի համար ասում են, որ եկվորի կամ աղն է պակաս, կամ մաղը: Իսկ եթե խոսքը Վրաստանի մասին է, ապա եղած ենթադրություններին կարելի է հավելել ևս մեկը. ամենայն հավանականությամբ նրանք կրկին այնպիսի մի բան են արել, որի համար արդարանալու են շտապում:
Եթե դիտելու լինենք սոսկ ժամանակագրական կարգով, ապա դժվար չի լինի վերհիշել, որ միայն վերջին չորս ամիսների ընթացքում արդեն կայացել են Վրաստանի նախագահի ու վարչապետի այցերը Երևան: Դրանից հետո իրենց այցերով մեզ պատվեցին նույն երկրի ներքին գործերի, պաշտպանության և տրանսպորտի նախարարները: Էլ չենք խոսում առավել ցածր կարգավիճակի այն անհատների ու խմբերի մասին, որոնք եկան ու գնացին զանազան պատրվակներով ու գործերով: Հայաստանի պաշտոնյաները բոլոր առիթների համար անմիջապես մատնանշեցին, որ այցելությունների այս ինտենսիվությունը վկայում է «Հայաստանի ու Վրաստանի միջև համագործակցության ոչ միայն ծավալուն բովանդակության, այլև իրական բարեկամական հարաբերությունների մասին», սակայն նման խոսքերը հյուրընկալողի նրբանկատություն լինելուց ավելին չէին:
Այս անգամ էլ աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն: Շատ դժվար էր կռահել, թե հատկապես ինչ նպատակով էր նա ճանապարհ ընկել Երևան, քանի որ ոչ դրանից առաջ և ոչ էլ այստեղ գտնվելու օրերին որևէ հստակ տեղեկատվություն չտրվեց հանդիպումների բուն նպատակի մասին: Ընդհանուր ձևակերպումների ընդգրկման տարածքներն այնքան լայն ու տարողունակ էին, որ տպավորություն էր ստեղծվում, թե Վաշաձեն պատրաստվում է հայաստանցիների հետ զրուցել ամեն ինչի մասին և անվերջանալիորեն: Սակայն նույնիսկ թեմաների նման առատության պայմաններում վերստին պահպանվում էր նախկին տպավորությունը, երբ կարելի էր հանգիստ խղճով ասել` երկխոսություն վասն ոչնչի:
Վաշաձեն հանդիպում ունեցավ հայաստանցի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ: Հետո պաշտոնական հաղորդագրությունը պիտի տեղեկացներ, որ նախարարները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային մի շարք խնդիրներ, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման գործընթացին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել վիրահայությանը հուզող թեմաներին: Իսկ որո՞նք էին վրահայությանը հուզող խնդիրները: Պարզվում է այն, որ Թբիլիսիում վերանորոգվել է հայկական թատրոնի շենքը: Ինչ խոսք, դա հաճելի լուր է, բայց մի՞թե արժեր տվյալ քայլը որակել իբրև մեծագույն ծառայություն հայ ժողովրդին և այնպիսի տպավորություն թողնել, թե իբր Վրաստանը շենքի վերանորոգմամբ կատարել է իր բոլոր պարտավորությունները տեղաբնակ հայերի հանդեպ: Իսկ Ջավախքը՞, իսկ էթնիկ խտրականությա՞ն բազմաթիվ աղաղակող փաստերը, իսկ ավերվող եկեղեցիներն ու փակվող դպրոցնե՞րը: Այս հարցերը չե՞ն ներդաշնակում այն պոզիտիվ գույների հետ, որ պարտադրվում է մեզ իբրև բարեկամության և համագործակցության առհավատչյա:
Մինչ Վաշաձեն Հայաստանում էր, վրացի քաղաքագետ Լևան Ուրուշաձեն կարծիք էր հայտնել այն մասին, թե չի բացառում, որ Վրաստանի ԱԳ նախարարը իր Երևան այցելության ժամանակ կքննարկի նաև ռուսական ռազմական բեռների տարանցման մասին ռուս-վրացական համաձայնագիրը օրերս Վրաստանի խորհրդարանի կողմից չեղյալ համարելու խնդիրը: Գուցե և դա քննարկվել է: Միայն թե այս պարագայում էլ Վաշաձեն կարող էր իրեն առանձնապես անհարմար չզգալ: Հայ գործընկերներն արդեն շտապել էին նրա ժամանումից առաջ ասել, որ այդ որոշումը չի կարող անդրադառնալ վրաց-հայկական հարաբերությունների վրա: Մի խոսքով, ցանկացած քայլ իր արդարացումն ու բացատրությունը ունի, եթե նույնիսկ դա էապես վնասում և հարված է հասցնում մեր երկրի շահերին: Իսկ ահա սահմանից այն կողմ այդ կարգի բարդույթներով չեն կաշկանդվում: Նույն որոշման մասին վրացիները շատ հանգիստ անկեղծացան և հայտարարեցին, որ իրենց երկիրը չի վստահում Հայաստանին ռուսական ռազմակայանի պատճառով, թեպետ արտաքուստ հայ-վրացական հարաբերությունները ընկերական են թվում: Այս մասին նույնիս գրեց վրացական Journalist.ge լրատվական գործակալությունը` դժգոհությունը հիմնավորելով այն կարծիքով, որ հայերը չափից ավելի շատ զենք են տեղափոխում, իսկ դա բոլորովին էլ Թբիլիսիի սրտով չէ:
Նույն իրավիճակին կարելի է ականատես լինել նաև շատ ավելի թարմ օրինակի հիշատակմամբ: Օրերս հայտնի դարձավ, որ վրացիներն այժմ էլ Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանը շրջանցող մայրուղի են կառուցում: Իսկ սա, ինչպես հայտնի է, ոչ միակ, ոչ էլ վերջին դեպքն է, երբ վրացիները թեթև ձեռքով Հայաստանին դուրս են հրում տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերից: Հավանաբար շատ շուտով պաշտոնական Երևանը դրա առիթով էլ կասի, թե եղածը ընդամենը երկու ժողովուրդների ամուր կապերի վկայությունն է և անարդար ոչինչ տեղի չի ունեցել:
Իսկ բոլորովին վերջերս էլ հանրությունը տեղեկացվեց, որ Վրաստանը Հայաստանի 17 միլիոնանոց պարտքը կմարի միայն 2025 թվականին: Սա բարեգործությանը հավասարազոր առատաձեռնություն է, որի համար ցանկացած բացատրություն, միևնույն է, համոզիչ լինել չի կարող:
Որքան էլ փորձեր արվեն կանխակալություն որոնել վերը հիշատակված որակումների մեջ, միևնույն է, ճշմարտությունից հեռու փախչել չի հաջողվի: Միշտ չէ, որ լռությունը ոսկի է: Իսկ հաջորդ ճշմարտությունն այն է, որ Հայաստանի վրացական քաղաքականությունը և հայ-վրացական հարաբերությունները արմատապես վերանայելու անհրաժեշտություն են զգում: Եվ այդ պահանջը ոչ նոր է, ոչ էլ անհիմն կերպով չափազանցված:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԳՈՒՐԳԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

21 Հնվ

Կյանքը ինձ երբեք չի զարմացրել: Առանց հակասությունների այն շատ տխուր կլիներ: Բերկրանքի պահեր, անշուշտ, շատ են եղել, երբ մարդը հասնում է իր նպատակին, երբ բազում փորձերից ու անքուն գիշերներից հետո աշխատանքդ օբյեկտիվ են գնահատում: Հիասթափվելու առիթներ նույնպես եղել են: Մարդը իրավամբ համարվում է ամենաբարձր էակը: Ամենից առաջ ես հիասթափվել եմ հենց մարդկանց մեջ: Նման պահեր եղել են նաև ստեղծագործական առումով: Այսօրվա սերունդը անհամեմատ երջանիկ է: Բայց արի ու տես, ոմանք ամեն ինչ հեշտությամբ են ուզում ձեռք բերել, առանց ջանք գործադրելու: Իսկ մենք միշտ գնահատել ենք աշխատասիրությունը: Տաղանդին հարկավոր է տեր կանգնել: Իսկ եթե աչքաթող արիր, կորցրածը չի վերադառնում: Փողոց ես դուրս գալիս, գեղեցիկ տղաներ են, ամեն ինչ տեղը, ճաշակով հագնված, բայց… մեկ-մեկ ուղղակի տհաճություն են պատճառում, երբ նայում ես ոմանց մազերին: Դրանք, որ կուրորեն կրկնօրինակում են այս ու այն տեղից: Եղբայր, այդ ամենը մարդուն զրկում է տղամարդ կոչվելուց: Միևնույն է, ինչ էլ որ անես օրգինալ երևալու համար, ոչինչ չի օգնի, եթե մարդուս մոտ բացակայում է հոգեկան հարստությունը… Ես շատ կուզեի, որ երիտասարդությունը ճիշտ գնահատեր իր արժանիքները, ժամանակն անտեղի չվատներ, նրանցից ամեն մեկն ամբողջ էությամբ նվիրվեր իր ընտրած մասնագիտությանը, գործին և իրագործեր այն երազանքները, որոնք պետք է գեղեցկացնեն թե իրեն, թե հասարակությանը:

ՖՐԱՆՍՈՒԱ ՌԱԲԼԵ

31 Հկտ

… Հայց Տրդատ արքան Ներոնի ժամանակներում այցելեց Հռոմ, ուր նրան ընդունեցին հանդիսավոր ու ճոխությամբ, որ նա հավերժ բարեկամ մնա սենատին ու հռոմ ժողովրդին: Չկար քաղաքում դիտարժան մի բան, որ ցույց չտային նրան: Տրդատի մեկնելու ժամանակ կայսրը նրան մատուցեց արտակարգ ընծաներ և, դրանից զատ, առաջարկեց ընտրել այն բանը, ինչը ամենից ավելի էր նրան դուր եկել Հռոմում, ընդ որում կայսրը երդվեց, որ ինչ էլ խնդրի` մերժում չի ստանա: Եվ Տրդատը խնդրեց իրեն ընծայել լոկ մի դերասանի, որին տեսել էր թատրոնում և, չհասկանալով նրա արածը, հասկացել էր այն ամենը, ինչ դերասանն արտահայտել էր նշաններով ու շարժումներով: Հյուրն իր խնդրանքը պատճառաբանեց այն բանով, որ իր տիրապետության տակ հավաքված են տարբեր լեզուներով խոսող ժողովուրդներ, և նրանց պատասխանելու և նրանց հետ խոսելու համար ինքն ստիպված է օգտվել բազում թարգմանիչների ծառայությունից, մինչդեռ այս դերասանը կարող է մեն-մենակ բավարարել բոլորին, քանի որ նա շարժումներով այնպես հիանալի էր ցույց տալիս ամեն ինչ, որ թվում էր` խոսում է մատներով…

%d bloggers like this: