Tag Archives: ԷՐԻԽ ՖՐՈՄՄ

ԷՐԻԽ ՖՐՈՄՄ

24 Հնվ

Որքան կարևոր է դատարկ խոսակցություններից խուսափելը, նույնքան էլ կարևոր է խուսափել վատ շրջապատից: Վատ շրջապատ ասելով ես հասկանում եմ ոչ միայն արատավոր մարդկանց (նրանց միջավայրից պետք է խուսափել, քանի որ դրանց ազդեցությունը ճնշող ու կործանարար է): Ես նկատի ունեմ նաև «զոմբիների» միջավայրը, որի հոգին մեռած է, թեև կենդանի է մարմինը: Նկատի ունեմ դատարկ մտքերով ու խոսքերով մարդկանց, մարդկանց, որոնք չեն զրուցում, այլ դատարկաբանում են, չեն մտածում, այլ արտաբերում են ծեծված մտքեր:
«Սիրո արվեստը» գրքից3D-graphics_Feelings_and_emotions_022590_

ԷՐԻԽ ՖՐՈՄՄ

30 Հկտ

Սերն արվե՞ստ է: Եթե այո, ապա այն պահանջում է գիտելիք ու ջանք: Կամ գուցե սերը հաճելի զգացողությու՞ն է, որը ճաշակելը նախախնամության գործն է, մի այնպիսի բան, որը բաժին է ընկնում մարդուն երջանիկ պատահականությամբ: Բանն այն չէ, որ մարդիկ սերը համարում են անկարևոր: Նրանք դա փափագում են, նրանք դիտում են անթիվ քանակությամբ երջանիկ ու դժբախտ սիրային պատմություններով ֆիլմեր, նրանք հարյուրավոր հիմար երգեր են լսում սիրո մասին, բայց հազիվ թե որևէ մեկն իսկապես մտածում է, որ կա սերը սովորելու անհրաժեշտություն: Մարդկանց մեծամասնության համար սիրո խնդիրը սիրված լինելն է, այլ ոչ թե սիրել կարողանալը:fromm-400x250

ԷՐԻԽ ՖՐՈՄՄ

4 Հնվ

Մարդու կեցության գլխավոր խնդիրը ինքն իրեն կյանք հաղորդելն է, այն դառնալը, ինչ նա առավելապես հանդիսանում է: Նրա ջանքերի ամենակարևոր պտուղը իր սեփական անհատականությունն է: Գաղափարը, թե մարդն արարվել է Աստծո կերպարանքով, մղում է ոչ միայն Աստծո և մարդու հավասարության կամ նույնիսկ Աստծուց անկախ լինելու մտքին, դրանից բխում է և այն՝ մարդասիրության համար առանցքային համոզմունքին, որ յուրաքանչյուր մարդու մեջ պարփակված է ամբողջ մարդկությունը: Մարդու խնդիրն է՝ ընդարձակել իր ազատության տարածքները, ամրապնդել այն, ինչն օժանդակում է կյանքին՝ ի հակակշիռ նրա, ինչը տանում է մահվան: Խոսելով կյանքի ու մահվան մասին, ես նկատի ունեմ ոչ թե կենսաբանական վիճակը, այլ մարդու կեցության միջոցները, նրա փոխներգործությունը աշխարհի հետ: Ես հավատում եմ, որ մարդու հիմնական ընտրությունը կյանքի ու մահվան միջև ընտրությունն է: Յուրաքանչյուր արարք ենթադրում է այդ ընտրությունը…

ԷՐԻԽ ՖՐՈՄՄ

17 Հկտ

Սեփական միայնության ու օտարումի գիտակցումը, սեփական անկարողությունը բնության ու հասարակության ուժերի հանդեպ մարդուն վերածում է անջատված, փշրված մի գոյության՝ անտանելի բանտում: Օտարումի ապրումները տագնապ են հարուցում: Ավելին, բա ակունքն է բոլոր տագնապների: Լինել օտարված՝ նշանակում է լինել կտրված, մարդկային կարողություններն օգտագործելու հնարավորությունից զուրկ: Հետևաբար դա նշանակում է լինել անօգնական, անկարող ակտիվորեն ներգործելու աշխարհի՝ իրերի ու մարդկանց վրա: Դա նշանակում է, որ աշխարհը կարող է ներխուժել իմ մեջ, իսկ ես անկարող եմ արձագանքել դրան:
Մարդն իր կյանքի կենտրոնն ու նպատակն է: Սեփական անհատականության զարգացումը, իր ներքին ներուժի կիրառումը այն բարձրագույն նպատակն է, որը պարզապես չի կարող փոփոխվել կամ կախման մեջ գտնվել այլ՝ իբրև թե արտաքին ուժերից: «Կենդանի լինել»-ը ոչ թե ստատիկ, այլ դինամիկ հասկացություն է: Գոյությունը նույնն է, ինչ որ օրգանիզմի սպեցիֆիկ ուժերի բացահայտումը: Պոտենցիալ ուժերի արդիականացումը բոլոր օրգանիզմների բնատուր էությունն է: Այդ իսկ պատճառով էլ մարդկային հնարավորությունների բացահայտումը նրա բնության օրենիքի համապատասխան հարկ է դիտարկել իբրև մարդկային կյանքի նպատակ… Ոչնչացնել կյանքը՝ նշանակում է դուրս գալ նրա սահմաններից:

%d bloggers like this: