Tag Archives: ԷՎԵՐԵԹ ՇՈՍԹՐՈՄ

ԷՎԵՐԵԹ ՇՈՍԹՐՈՄ

19 Մրտ

Եթե ժամանակակից մարդը հոգեկան հիվանդ չէ, ապա ի՞նչ է կատարվում նրա հետ: Ուիլյամ Գլասսերի կարծիքով, նա անպատասխանատու է և նրան պետք է սովորեցնել պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչ կատարվում է իր հետ: Էրիկ Բերնի տեսակետի համաձայն, մարդը խաղեր է խաղում: Ալբերտ Էլլիսը ենթադրում է, որ նա գործում է անտրամաբանական բացթողումների հիմքի վրա: Իսկ ըստ իս, ժամանակակից մարդը ձեռնածու է, ու առաջին հերթին պետք է գիտակցի այլ մարդկանց նկատմամբ իր հարաբերությունների շահարկող նկարագիրը: Եվ երկրորդ, նրանից պահանջվում են հստակ բուժական նպատակներ, որոնք ընդունակ են մոտիվացնել ու խթանել ապրելու ցանկությունը, լիարժեք կիրառել անհատական պոտենցիալը:sovrenennoe_obshestvo

ԷՎԵՐԵԹ ՇՈՍԹՐՈՄ

10 Հկտ

Մանիպուլյատորը` չցանկանալով ռիսկի դիմել, նախընտրում է վերահսկել իրեն շրջապատողներին, այլ ոչ թե շփվել նրանց հետ: Այդ պատճառով էլ նա երկխոսության մեջ չի մտնում, այլ զրույց է «վարում»: Նա ինքն է ընտրում խոսակցության թեման: Նա գնահատում է, այլ ոչ թե լսում, ջանում է համոզել, այլ ոչ թե հասկանալ: Եթե լսարանն ինչ-որ պատճառով նրան հարմար չի գալիս, նա կարող է խոսակցությունը սահմանափակել «անվտանգ» թեմաների, ասենք, եղանակի քննարկմամբ: Ուրիշների համար այդպիսի ընդհանուր թեմաները կարող են ծառայել իբրև շփումներ հաստատելու առաջին քայլ, բայց ոչ մանիպուլյատորի համար: Նրա համար դրանք ավելին չեն, քան շփումներից հեռանալու միջոց:??????

%d bloggers like this: