Tag Archives: ԷՆԹՈՆԻ ԴԵ ՄԵԼԼՈ

ԷՆԹՈՆԻ ԴԵ ՄԵԼԼՈ

27 Փտր

Հինավուրց լեգենդն ասում է, որ երբ Աստված արարեց աշխարհը, նրան մոտեցան չորս հրեշտակներ: Առաջինը հարցրեց. «Ինչպե՞ս ես դու այդ բանն անում»: Երկրորդը հարցրեց. «Ինչու՞ ես դու այդ բանն անում»: Երրորդը հարցրեց. «Ես կարո՞ղ եմ օգնել»: Չորրորդը հարցրեց. «Արժե՞ դրանով զբաղվել»: Առաջինը գիտնական էր, երկրորդը` փիլիսոփա, երրորդը` այլասեր, իսկ չորրորդը` անշարժ գույքի գործակալ: Հինգերորդ հրեշտակը հիացմունքով դիտում էր կատարվածը և ի սրտե ծափահարում էր: Այս մեկը միստիկ էր:????????????????????????

ԷՆԹՈՆԻ ԴԵ ՄԵԼԼՈ

17 Սպտ

Աշակերտներին, ովքեր միամտորեն կարծում էին, թե կարող են ամեն ինչի հասնել` բավական է միայն ցանկանալ, ուսուցիչն ասաց.

— Լավագույնը, ինչ կա կյանքում, մեր կամքից ու ցանկություններից անկախ է:

Ցանկությամբ մենք կարող ենք բերանն առնել սնունդը, բայց քաղցի զգացումը գալիս է մեր կամքից անկախ:

Ցանկությամբ մենք կարող ենք անկողին մտնել, բայց ստիպել մեզ քնել` մեր ուժից վեր է:

Ցանկությամբ մենք կարող ենք հաճոյախոսել, բայց մեր կամքից դուրս է հիացմունք հարուցելը:

Ցանկությամբ մենք կարող ենք պատմել գաղտնիքը, բայց ցանկությունը մեզ չի օգնի վստահություն շահել:

Ցանկությամբ մենք կարող ենք ծառայություն մատուցել ինչ-որ մեկին, բայց կամքի ոչ մի լարումով սեր չենք ստանա:zhelaniya

ԷՆԹՈՆԻ ԴԵ ՄԵԼԼՈ

15 Ապր

Աղաչում եմ Քեզ, Տեր, ներել ինձ իմ երեք գլխավոր մեղքերը: Առաջին, ուխտագնացություն եմ կատարել քո շատ սրբատեղեր՝ մոռանալով, որ Դու ամենուր ես: Երկրորդ, ես հաճախ եմ դիմել քեզ խնդրանքներով՝ մոռանալով, որ Դու ինձանից ավելի շատ ես հետաքրքրված իմ բարեկեցությամբ: Եվ վերջապես, ես ներում եմ խնդրում քեզանից՝ գիտենալով, որ Դու ներում ես մեզ մեր մեղքերը, մինչև մենք կհասցնենք նրանք կատարել»:

%d bloggers like this: