Tag Archives: ԷՄԻԼ ՍԻՈՐԱՆ

ԷՄԻԼ ՍԻՈՐԱՆ

16 Օգս

Տոնավաճառում ինքն իրեն չարչարելով ծամածռություններ անող  ու կոկորդ պատռող մի ծաղրածուի առաջ կանգնած` ինքս ինձ ասում էի, թե նա կատարում է իր պարտքը, այնինչ ես ճարպկորեն խույս եմ տալիս իմից:

Որևէ բնագավառում ինքն իրեն դրսևորելն ու ստեղծագործելը քիչ թե շատ ղեկավարված մոլեռանդի գործն է: Եթե չես կարծում, թե առաքելություն ունես, գոյություն ունենալը դժվար է, գործելը` անհնարին:

Թարգմ. Նունե Աբրահամյան???????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

ԷՄԻԼ ՍԻՈՐԱՆ

10 Փտր

Թշնամուց ձերբազատվելու լավագույն միջոցը նրա մասին ամենուր միայն լավ բաներ ասելն է: Այդ մասին նրան կտեղեկացնեն, և նա այլևս չի կարողանա ձեզ վնասել. դուք կկոտրեք նրա ոգին: Նա կշարունակի առաջվա պես մարտնչել ձեր դեմ, սակայն առանց նախկին եռանդի ու համառության, քանի որ ենթագիտակցորեն նա արդեն դադարել է ձեզ ատել: Նա հաղթված է` նույնիսկ չիմանալով սեփական պարտության մասին:arton1485

ԷՄԻԼ ՍԻՈՐԱՆ

22 Նյմ

Ես միայն մի միտք եմ խորությամբ ընկալել` այն, որ մարդու արած ամեն ինչն ի վերջո իր դեմ է դուրս գալիս: Այդ միտքը նոր չէ, բայց ես այնպիսի համոզմունքով եմ ապրել դա, այնպիսի ջանադրությամբ, որպիսիք չեն ճանաչել ոչ մի մոլեռանդություն, ոչ մի զառանցանք: Ցանկացած մարտիրոսության կգնայի ու կդիմանայի ցանկացած խայտառակության հանուն այդ մտքի, որը չէի փոխի ոչ մի ճշմարտության, ուրիշ ոչ մի հայտնության հետ:95888f7d02def6e9e74066217350ce72

ԷՄԻԼ ՍԻՈՐԱՆ

23 Հկտ

Ի մի բերելով մեր անցած ուղին` ստորացման զգացումով արձանագրում ենք, որ չենք ունեցել այն անհաջողությունները, որոնց արժանի էինք, որոնց հույսն ունեինք իրավացիորեն…

Որքան էլ անպատրանք լինես` անհնար է ապրել առանց հույսի: Միշտ մի հույս պահում ես` առանց ինքդ քեզ հաշիվ տալու դրա մասին, և այդ չգիտակցված հույսը փոխարինում է բոլոր այն ձևակերպված հույսերին, որոնք մերժել ես կամ սպառել…emil-michel-cioran3

ԷՄԻԼ ՍԻՈՐԱՆ

12 Մյս

Ընտրում ես, վճիռ ես կայացնում, քանի դեռ մնում ես իրերի մակերևույթին: Հենց գնում ես դեպի խորքը, այլևս չես կարող ոչ վճիռ կայացնել, ոչ ընտրել, կարող ես ընդամենը ափսոսալ, որ հեռացել ես մակերևույթից:
Ես հավատ չունեմ՝ բարեբախտաբար: Եթե ունենայի, պիտի ապրեի դա կորցնելու անընդհատ վախով: Եվ ինձ օգնելու փոխարեն հավատը միայն կխանգարեր ինձ: Խաբված լինելու վախը Ճշմարտության փնտրտուքի առավել տարածված տարբերակն է:

ԷՄԻԼ ՍԻՈՐԱՆ

27 Մրտ

Ահագին երկար ժամանակ ապրել եմ՝ մտածելով, թե ես երբևէ գոյություն ունեցած ամենանորմալ մարդն եմ: Այս միտքն իմ մեջ անարտադրողության հակում, նույնիսկ կիրք առաջացրեց: Ի՞նչ իմաստ ուներ ի ցույց դնել արժանիքներս հիմարության ու զառանցանքի մեջ խրված, խելագարներով բնակեցված այս աշխարհում: Ո՞ւմ համար ծախսեի ուժերս և ի՞նչ նպատակով: Մնում է պարզել՝ արդյո՞ք լրիվ ազատվել եմ վերոհիշյալ համոզմունքից, որը փրկարար է բացարձակ առումով և կործանարար՝ ներկա պահին:
… Երբ մեզ հայտնում են ինչ-որ մեկի բացասական դատողությունը մեր վերաբերյալ, արժե, որ ջղայնանալու փոխարեն մտածենք, թե մենք որքան ենք չարախոսել ուրիշներին, և ընդունենք, թե արդար է, որ ուրիշներն էլ մեր նկատմամբ նույնն անեն: Ծիծաղելին այն է, որ չկա ավելի խոցելի, ավելի շուտ վիրավորվող, սեփական թերություններն ընդունելուն ավելի անընդունակ մարդ, քան չարախոսը: Հերիք է նրան փոխանցես իր մասին ասված ամենաաննշան բացասական կարծիքը, որ նա տիրապետումը կորցնի, կատաղի ու խեղդվի իր մաղձի մեջ:

Թարգ. Ն. Աբրահամյան

%d bloggers like this: