Tag Archives: ԷԺԵՆ ԻՈՆԵՍԿՈ

ԷԺԵՆ ԻՈՆԵՍԿՈ

7 Փտր

Ես իմ մեթոդն ունեմ, թե ինչպես ազատվել տխրությունից կամ վախից: Դա հաջողվում է, բայց ոչ միշտ: Մեթոդի իմաստն այն է, որ որքան հնարավոր է` ուշադիր դիտես շրջապատի իրերն ու մարդկանց, կենտրոնանաս նրանց վրա: Ես դիտում եմ շատ-շատ ուշադիր, և հանկարծ ամեն բան ու ամենքին տեսնում եմ` կարծես առաջին անգամ: Եվ այդ ժամանակ ամեն ինչ դառնում է անհասկանալի ու հետաքրքիր:ionescoegene

ԷԺԵՆ ԻՈՆԵՍԿՈ

14 Հնվ

Սերը լեռներ է տեղաշարժում, սերը շղթաներ է փշրում, խորտակում է արգելքները, նրա դեմ ոչինչ կանգ չի առնի. դա բոլորին է հայտնի: Իսկ սեփական միջակությունը ստիպում է մեզ ձեռքից բաց թողներ մեր ունեցածը, երես թեքել երջանկությունից: Միայն թե Մեծն Սերը չգիտի` ինչ բան է ինքնահրաժարումը, նա գաղափար անգամ չունի այդ պրոբլեմի մասին ու երբեք չի հաշտվում: Հաշտվելը, ինչպես նաև պարտվելը միջակ մարդկանց ճակատագիրն է:iones

ԷԺԵՆ ԻՈՆԵՍԿՈ

11 Հկտ

Մարդ ընտելանում է, գիտե՞ք… Արդեն ոչ ոք չի զարմանում ռնգեղջյուրների հոտերի վրա, որոնք մեծ թափով արշավում են փողոցներում… Մարդիկ մի կողմ են քաշվում՝ նրանց ճանապարհ տալու համար, հետո շարունակում են իրենց զբոսանքը, իրենց գործին են նայում, կարծես ոչինչ էլ չի եղել… Գուցե և տրամաբանական է, բայց կարո՞ղ ենք մենք համակերպվել, որ մեր կատուները մեր աչքերի առջև տրորվեն ռնգեղջյուրների կողմից՝ դրանք լինեն միակոտոշ, թե երկկոտոշանի, ասիական, թե աֆրիկյան:
Օ՛հ, ինչքան կուզենայի լինել նրանց նման: Ավա՜ղ, ես կոտոշ չունեմ: Ինչքա՜ն տգեղ է տափակ ճակատը: Ինձ հարկավոր է մեկ կամ երկու կոտոշ՝ կախ ընկած դիմագծերս պրկելու համար: Գուցե աճի, և ես այլևս չամաչեմ: Ձեռքերս խոնավ են: Մաշկս թույլ է:
Ափսոս, ես ճիվաղ եմ. ճիվաղ եմ ես: Ավաղ, ես երբեք չեմ դառնալու ռնգեղջյուր: Վայ նրան, ով կուզենա պահպանել իր ինքնատիպությունը: Էհ, հերն էլ անծած: Ես ինքս ինձ եմ պաշտպանելու ընդդեմ բոլորին: Հրացանս, հրացանս: Ես վերջին մարդն եմ: Ես մնալու եմ այդպիսին մինչև վերջ: Ես չեմ զիջելու իմ դիրքերը…

«Ռնգեղջյուրը»

%d bloggers like this: