Tag Archives: էթիկա

ԱԼԲԵՐՏ ՇՎԵՅՑԵՐ

5 Դկտ

Անհրաժեշտ է, որ գերկազմակերպված հասարակության մեջ, որը հազարավոր միջոցներով մարդուն պահում է իր իշխանության ներքո, նույն այդ մարդը նորից դառնա անկախ անհատականություն և այդ կերպ ազդի հանրության վրա: Մեր ժամանակի պատմությունը բնութագրվում է ամեն մի բանականության աննախադեպ բացակայությամբ… Բոլոր ժամանակների համար մի բան ճշմարիտ է. մենք փորձել ենք ապրել ու զարգացնել մի կուլտուրա, որն իր հիմքում չունի էթիկական սկզբունքներ:
Հարգանքը կյանքի նկատմամբ իր մեջ ամփոփում է ինքնազոհություն, աշխարհի պոզիտիվ հաստատում և էթիկա. կյանքի փիլիսոփայության երեք էական տարրեր, մտածողության երեք փոխկապված արդյունքներ: Էթիկական վերածնունդը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ էթիկան կրկին կմտնի բանական անհատի էության մեջ և երբ ինդիվիդները նորից կձգտեն հասարակության մեջ հաստատել իրենց որպես էթիկական անհատներ: Այսօրվա անհատին վիճակված է նախ և առաջ ազատագրվել այն հոգեկան կախվածությունից, որի մեջ նրան դրել են: Իսկ ի՞նչ կա դրանից ավելի դժվար:

ՎԻԿՏՈՐ ՎԱՍԱՐԵԼԻ

26 Հկտ

… Վերլուծությունը, հաղորդման ըմբռնումը կախված են մեր գիտելիքներից և մշակութային մակարդակից: Այն ժամանակ, երբ միայն անցյալի արվեստի գործերն են դյուրըմբռնելի, երբ ոչ ամենքին է թույլատրվում ժամանակակից արվեստը խորությամբ ուսումնասիրել, փոխանակ դա ըմբռնելու, ` մենք ենք նրա լինելիությունը: Հատուկ զգայնության շնորհիվ մեր հաղորդումները հաստատապես կհասնեն միջին մարդուն` նրա զգացմունքային ընկալունակության միջոցով: Անշուշտ, մենք չենք կարող ամբողջապես թողնել արվեստի ստեղծագործության վայելքը միայն էլիտար գիտակներին: Մեր օրերի արվեստն ուղղված է դեպի խիտ, հագեցած և խոստումնալից կերպով թարմացած ձևերը, վաղվա արվեստը կլինի կամ որպես համընդհանուր հարստություն, կամ չի լինի: Ավանդույթներն այլասերվում են, նկարչության սովորական ձևերը կործանում են դատապարտված արահետները: Ժամանակը դատում է և վերացնում, նորացումը շարունակվում է բեկումից ու վավերականության ցուցադրումից, որը ընդմիջվող է և չնախատեսված: Ցավալի է, սակայն հրամայական` թողնել հին արժեքները նորերի տիրապետությունն ապահովելու համար: Մեր դիրքորոշումը փոխվեց, մեր էթիկան, մեր գեղագիտությունը ևս պետք է փոխվեն: Եթե պլաստիկ աշխատանքի գաղափարը նախկինում գտնվում էր արհեստավորական պրոցեսի և առասպելի մեջ, այսօր դա վերահայտնանգործվում է հնարավոր աշխուժացման, բազմապատկման և ընդարձակման հայեցակարգում: Գրական կամ երաժշտական ստեղծագործությունների միաձուլմամբ երկու հարության վրա ֆիքսված պատկերի կախարդական շղթան ձգվում է Լասկոյից մինչև վերացականը… Իսկ ապագան մեզ համար պահում է երջանկություն` նոր, շարժուն և հուզիչ, պլաստիկ գեղեցկության մեջ…

Թարգմ. Աշխեն Բախչինյան

%d bloggers like this: