Tag Archives: Էդուարդ Դանսեյնի

ԷԴՈՒԱՐԴ ԴԱՆՍԵՅՆԻ

29 Ապր

ՍԽԱԼԸ
Բարի Փառքը մի անգամ երեկոյան քաղաքում քայլելիս տեսավ Գեշ Փառքի կարմիրով շպարած դեմքը, որ դեգերում էր գազի լամպերի լույսի ներքո, և շատերը նրա առջեւ ծնկի էին գալիս ճանապարհի կեղտի մեջ:
«Ո՞վ եք դուք»,- հարցրեց Բարի Փառքը:
«Ես Բարի Փառքն եմ»,- ասաց Գեշ Փառքը:
Այդժամ Բարի փառքն անաղմուկ թաքնվեց այնքան հեռու, որ ոչ ոք չգիտեր, թե նա ուր գնաց:
Եվ Գեշ Փառքն այդժամ շարունակեց ճամփան, և նրա բոլոր երկրպագուները ոտքի ելան ու հետևեցին նրան, և նա տարավ նրանց, ինչպես և ճամփին հանդիպած շատ շատերին իր հարազատ Տարտարոսը:

ԷԴՈՒԱՐԴ ԴԱՆՍԵՅՆԻ

22 Հկտ

Առանց երգերի երկիրը

Բանաստեղծը եկավ մի մեծ երկիր, ուր բնավ երգեր չկային: Եվ նա խորապես ողբում էր այն ազգին, որը ոչ իսկ մի տխմար երգ ուներ, որը կարելի էր դնդնալ երեկոյան:
Եվ ի վերջո նա ասաց. «Ես ինքս կհորինեմ նրանց համար այդ տխմար երգերը, որպեսզի նրանք զվարթ լինեն փողոցներում եւ երջանիկ բուխարիի մոտ»: Եվ մի քանի օրվա ընթացքում նա նրանց համար աննպատակ երգեր ստեղծեց, հար եւ նման նրանց, որ աղջիկները երգում են բլուրներում` ավելի հին եւ երջանիկ երկրներում:
Այդժամ նա մոտեցավ բնակիչներից ոմանց, երբ նրանք նստած էին միջօրյա աշխատանքից խոնջացած, եւ նրանց ասաց. «Ես ձեզ օժտեցի մի քանի աննպատակ երգերով` փոքրիկ անխոհեմ լեգենդներից, որոնք ինչ-որ բանով նման են քամուն` իմ մանկության հեռաստաններում, եւ դուք կարող եք դնդնալ դրանք տրտում երեկոներին»:
Եվ նրանք պատասխանեցին. «Եթե դու մտածում ես, որ մենք հիմա ժամանակ ունենք այդպիսի պարապ բանի համար, ապա դու շատ քիչ բան գիտես ժամանակակից առեւտրի առաջադիմության մասին»:
Եվ բանաստեղծն արտասվեց. «Ավաղ, նրանք անիծյալ են»:

%d bloggers like this: