Tag Archives: ԷԴԳԱՐ ԱԼԱՆ ՊՈ

ՊՈՅԻ ՆԱՎԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ

14 Հնս

Էդգար Ալան Պոյի մասին մի զարմանահրաշ պատմություն կա: 1838 թվականին նա գրում է «Արթուր Գորդոն Փիմի արկածների մասին» վիպակը, որտեղ պատմում է, թե ինչպես նավաբեկությունից հետո 4 հոգու հաջողվում է փրկվել: Նրանց նավակը օրեր շարունակ լողում է անծայրածիր ջրերում և երբ քաղցը սկսում է հալածել, որոշում են վիճակահանությամբ զոհաբերել իրենցից մեկին և ուտել նրան: Վիճակն ընկնում է Ռիչարդ Պարկեր անունով նավաստուն:
Պոյի այս վիպակի լույս աշխարհ գալուց 46 տարի անց` 1884 թվականին մի նավ է խորտակվում, փրկվում են դարձյալ 4 հոգի: Երբ երկար որոնումներից հետո հաջողվում է նրանց գտնել, պարզվում է, որ սրանք նույնպես կերել էին մի նավազի և այդ դժբախտի անունը կրկին Ռիչարդ Պարկեր էր: Ի դեպ, փրկվածներից ոչ մեկը ծանոթ չէր Պոյի ստեղծագործությանը:

doc6

Advertisements

ԷԴԳԱՐ ԱԼԱՆ ՊՈ

8 Մյս

Ով ճաշակել է հավատարիմ ու խելացի շան նկատմամբ կապվածությունը, նրան անհրաժեշտություն չկա բացատրելու, թե ինչ ջերմ երախտագիտությամբ է շունը հատուցում դրա դիմաց: Անշահախնդիր ու ինքնազոհ սիրո մեջ կենդանիներն ունեն մի այնպիսի բան, որ գրավում է յուրաքանչյուրի սիրտը, ում վիճակվել է առնչվել ուխտադրուժ բարեկամության և խաբուսիկ նվիրվածության հետ, որ հատուկ է Մարդուն:

7066084

ԷԴԳԱՐ ԱԼԱՆ ՊՈ

7 Մրտ

Շատ անգամներ եմ նկատել, որ ճշմարտությունը որոնելիս տրամաբանությունն իր ուղին հարթում է՝ շեղվելով բնականից ու սովորականից, և նման դեպքերում անհրաժեշտ է ոչ թե հարցնել «ի՞նչ է պատահել», այլ «ի՞նչ անսովոր բան է պատահել, որ նախկինում չէր կատարվել»:

Edgar-Allan-Poe-5

ԷԴԳԱՐ ԱԼԱՆ ՊՈ

6 Հլս

Լինում են վայրկյաններ, երբ նույնիսկ Գիտակցության անկիրք հայացքին մարդկային տխուր Կենցաղը ներկայանում է դժոխքի պես, սակայն մեր երևակայությանը տրված չէ անպատիժ մուտք գործել գաղտնածածուկ խորքերը: 
Դժբախտությունը բազմազան է: Մարդկային վիշտը անհամարների տեսակից է, որ ծիածանի պես գրկում է ընդարձակ հորիզոնը: Ինչպե՞ս ես կարող եմ գեղեցկությունը տգեղության չափման միավոր, խաղաղության դրոշակ դարձնել այսպիսի վշտի մեջ: Բայց ինչպես որ բարոյականության ոլորտում չարիքը հանդիսանում է բարության ծնունդը, այդպես էլ խնդությունից ծնվում է վիշտը: Ներկա օրերի վիշտը կամ հիշողությունն է մոտակա երանության մասին, կամ մահացու տանջանք` ծնված հիացմունքից, որ կարող է լինել:

1016716_539760629392607_557610094_n(1)

%d bloggers like this: