Tag Archives: եթեր

ԱՄԱՆՈՐԻՑ ՐՈՊԵՆԵՐ ԱՌԱՋ

31 Դկտ

Ավանդույթ կա, Ամանորին` կեսգիշերից մի քանի րոպե առաջ, երկրի ղեկավարը եթերից խոսք է հնչեցնում: Թե այդ ելույթը որքանով է կարևոր տոնին սպասող մարդկանց համար, կարող եք ինքներդ դատել` այլ երկրների օրինակով:
Այսպես, 1991 թվականին ռուսներին ընդհանրապես ոչ ոք չցանկացավ շնորհավորել` ոչ Գորբաչովը, ոչ Ելցինը: Ստիպված եթերը տրամադրեցին հումորիստ Միխայել Զադորնովին: Սա էլ այնքան երկար խոսեց, որ ժամացույցի զարկերը խփեցին մեկ րոպե ուշացումով:
Իսկ Գերմանիայում 1986 թվականի դեկտեմբերի 31-ին ARD հեռուստաընկերությունը ցուցադրեց կանցլեր Հելմուտ Քոլի նախորդ տարվա շնորհավորական ելույթը: Եվ պատկերացրեք, որ հեռուստադիտողներից ոչ ոք դա չնկատեց:

025195155_prevstill-664x291

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

22 Մրտ

ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ` «ՀԵՌԱՆԿԱՐ» ԾՐԱԳՐՈՒՄ: ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

16 Մրտ

Նշվեց Եղիշե Չարենցի ծննդյան օրը

14.03.2011
Գայանե Դանիելյան
Մարտի 13-ին` հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 114-րդ տարեդարձի օրը, գրողները, գրականագետները, նրա պոեզիայի երկրպագուները ավանդաբար հավաքվում են Երեւանում նրա հուշարձանի մոտ, ապա Չարենցի տուն-թանգարանում մասնակցում են բանաստեղծի հիշատակին նվիրված միջոցառումներին:
Այս տարի ուշագրավ նախաձեռնությամբ են հանդես եկել մի խումբ երիտասարդներ` արձակագիր, հրապարակախոս Հովիկ Չարխչյանի գլխավորությամբ. առաջին անգամ Չարենցի ծննդյան օրը համացանցի միջոցով դարձնել գիրք հավաքելու եւ մարզային, գյուղական գրադարաններին նվիրելու օր:
«Գիրք – 2011» գրքի մարաթոնի շրջանակներում միայն Երեւանում եւ շրջակա բնակավայրերում արդեն հավաքվել է շուրջ 5000 անուն գիրք:
Նվիրատվության առաջին փուլը տեղի կունենա մարտի 19-ին Տավուշի մարզում:
«Այնտեղ գրքի տոն է լինելու, եւ այդ արարողության ընթացքում մենք Տավուշին հատկացնելիք գրականությունը կփոխանցենք իրենց` լեռնային շրջանի գյուղեր տեղափոխելու համար», — նշեց Չարխչյանը` շարունակելով. — «Ես Տավուշի բնակիչների հետ մինչեւ այդ հանդիպել եմ, զրուցել եմ, ու իրենք ուրիշ բանի օգնություն չուզեցին, թեեւ կարող էին ուզել: Նրանք ոչ ինչ-որ նյութական կամ այլ կարգի բաների պահանջ ունեին, այլ հատկապես գիր ու գրականություն էին ուզում` ամսագրեր, գրքեր, տեղեկատուներ, քարտեզներ, նոտաներ, ալմանախներ»:
Կազմակերպիչները մտադիր են գրքի մարաթոնը դարձնել ամենամյա եւ իհարկե` Եղիշե ծննդյան օրը:
«Մենք այդ օրը պատահական չենք ընտրել: Չարենցի պատգամները ինչ-որ կերպ իրականացնելու մղում կար` մշակույթը մարդկանց հասցնելու, գրքի նկատմամբ սեր արթնացնելու, այս ամեն ինչին գեղեցիկ երանգներ հաղորդելու», — նշեց Չարխչյանը:

Ռադիոհաղորդումն ամբողջությամբ կարելի է լսել այս հասցեում` http://www.azatutyun.am/content/article/2337624.html

%d bloggers like this: