Tag Archives: ԴՈՒԳԼԱՍ ՔԵՆԵԴԻ

ԴՈՒԳԼԱՍ ՔԵՆԵԴԻ

9 Հլս

Մենք այնպես եռանդով ենք մեր կյանքի ծրագրերը կազմում, ճիշտ չէ՞: Կարծես երեխաներ լինենք, որոնք հետևողականորեն մի խորանարդիկը դնում ենք մյուսի վրա: Աշխատանք, տուն, ընտանիք, գնված անպետք իրեր: Մենք կառուցում ենք աշտարակը խորանարդ առ խորանարդ՝ հուսալով, որ կառույցը կդիմանա, որ այն հուսալի է: Բայց եթե հասուն կյանքն ինչ-որ բան սովորեցնում է, ապա ընդամենը մի բան՝ չկա ոչինչ հաստատ, ամուր, անփոփոխ: Որպեսզի ամբողջ կառույցը փուլ գա գլխիդ, նույնիսկ կարիք էլ չի լինի սպասել աղետի: Բավական է ընդամենը մի ցնցում:41998278

ԴՈՒԳԼԱՍ ՔԵՆԵԴԻ

2 Ապր

Անհամբերությունը հետաքրքիր զգացում է: Մենք ուզում ենք, որ վաղը վրա հասնի հենց հիմա, թեև թաքուն գիտակցում ենք, որ ամեն բան կարող է դասավորվել ոչ այնպես, ինչպես երազում ենք: Անհամբերությունը արդյունքի ծարավն է, որը ձեզ ոչ ոք չի երաշխավորում: Շտապողականորեն գաղտնազերծելով ձեր զգացմունքները՝ դուք մերժում ստանալու վտանգին եք ենթարկվում: Այդ պատճառով էլ պետք է սովորել հետաքրքրություն ցուցադրել, բայց առանց ֆանատիզմի: Պետք է համբերություն սովորել:41998278

ԴՈՒԳԼԱՍ ՔԵՆԵԴԻ

28 Փտր

Երբեմն ես մտածում եմ, որ մարդկային ցեղի պատմության մեջ ամենակայուն և անսասան երևույթներից մեկը փչացնել, վնասել կարողանալն է` ինչպես ինքդ քեզ, այնպես էլ շրջապատին: Դա հավանաբար ամենասարսափելին է, և միևնույն ժամանակ ամենահուսադրողը: Հուսադրող այն իմաստով, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում անպայման նման մի պատմության մեջ կխճճվի: Մենք անհուսալիորեն պարզունակ ենք, մշտապես կրկնվում ենք:clements_main_2516242b

%d bloggers like this: