Tag Archives: դժբախտություն

ՋՈՆ ԱԲԴԵՅՔ

17 Նյմ

Մեր ողջ ունեցվածքը կյանքն է: Դա զարմանալի պարգև է, և ես չգիտեմ, թե ինչպես մենք պետք է այն տնօրինենք: Սակայն կյանքը միակ բանն է, որ մենք ստանում ենք որպես նվեր ու այդ նվերը թանկ արժե:

Կյանքն, ի տարբերություն շախմատի տախտակի, ոչ միշտ է կազմված միայն սևերից ու սպիտակներից: Եվ բարին ու չարն էլ երկնքից չեն ընկնում: Մենք, մենք ենք նրանց ստեղծում: Ընդդեմ դժբախտության: Անփոփոխ… Բարու և չարի օրենքների խախտումը իր ետևից դժբախտություն կբերի: Պարտադիր չէ մեր դժբախտությունը, սովորաբար` սկզբում ոչ մերը…apdaiks

ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼ

13 Հլս

Մարդիկ կարող են երջանիկ լինել միայն այն պայմանով, եթե նրանք դա չեն համարում կյանքի նպատակ:

Բնական վիճակով երջանկությունը միշտ էլ խղճուկ տեսք ունի փթթուն պաճուճանքներով դժբախտության կողքին: Եվ բնական է, որ կայունությունն անհամեմատ նվազ կոլորիտային է, քան անկայունությունը: Իսկ բավարարվածությունը բացարձակապես զրկված է ռոմանտիկայից չար բախտի հետ գոտեմարտում, չկա այստեղ գայթակղության դեմ գունեղ պայքարը, չկա  սպանիչ կասկածանքների ու կրքերի լուսապսակը: Երջանկությունը զրկված է վիթխարի էֆեկտներից:

george-orwell-4839028

ԷԴԳԱՐ ԱԼԱՆ ՊՈ

6 Հլս

Լինում են վայրկյաններ, երբ նույնիսկ Գիտակցության անկիրք հայացքին մարդկային տխուր Կենցաղը ներկայանում է դժոխքի պես, սակայն մեր երևակայությանը տրված չէ անպատիժ մուտք գործել գաղտնածածուկ խորքերը: 
Դժբախտությունը բազմազան է: Մարդկային վիշտը անհամարների տեսակից է, որ ծիածանի պես գրկում է ընդարձակ հորիզոնը: Ինչպե՞ս ես կարող եմ գեղեցկությունը տգեղության չափման միավոր, խաղաղության դրոշակ դարձնել այսպիսի վշտի մեջ: Բայց ինչպես որ բարոյականության ոլորտում չարիքը հանդիսանում է բարության ծնունդը, այդպես էլ խնդությունից ծնվում է վիշտը: Ներկա օրերի վիշտը կամ հիշողությունն է մոտակա երանության մասին, կամ մահացու տանջանք` ծնված հիացմունքից, որ կարող է լինել:

1016716_539760629392607_557610094_n(1)

ԺԱՆ ԴԸ ԼԱԲՐՅՈՒԵՐ

4 Փտր

Մարդկանց մեծագույն մասն իր կյանքի լավագույն պահերն օգտագործում է այն բանի համար, որպեսզի վատը դարձնի առավել վատթար: Մենք ցանկանում ենք լինել բոլոր խնդությունների աղբյուրը, իսկ եթե դա անհնար է, ապա բոլոր դժբախտությունների աղբյուրը նրա համար, ում սիրում ենք: Դժբախտությունների առաջ այնպես ամոթալի է երջանիկ լինելը: Այդ իսկ պատճառով էլ եկեք ծիծաղենք՝ չսպասելով այն պահերին, երբ մեզ երջանիկ պիտի զգանք, այլապես մենք կարող ենք մեռնել՝ այդպես էլ ոչ մի անգամ չծիծաղելով: Կյանքը կարճ է, եթե հաշվի առնենք, որ կյանք կոչվել նա արժանի է միայն այն ժամանակ, երբ մեզ ուրախություն է պարգևում: Մի տեղում հավաքելով մեր բոլոր հաճելի ժամերը, մենք ընդամենը երկար տարիները մեկտեղում ենք մի քանի ամիսների մեջ:
Երջանիկ զգալու համար պետք է գոհ լինել նրանցից, ում մենք սիրում ենք, երազել, զրուցել նրանց հետ, լռել, մտածել նրանց մասին, մտածել ինչի մասին կուզեք,- միայն թե չբաժանվել: Մնացյալն էական չէ:
Ոչ մեկի առաջ չխոնարհնել և չսպասել, թե կգան ձեր առաջ խոնարհվելու.- ահա բերկրալի կյանքը, ոսկե դարը, մարդու բնական վիճակը:

ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

7 Դկտ

Մարդկային երջանկության մասին ունեցած իմ մտքերին միշտ էլ, չգիտեմ ինչու, մի տխուր բան էր խառնվում. իսկ հիմա երջանիկ մարդ տեսնելով` ես համակվեցի մի ծանր, հուսահատության մոտեցող զգացումով: Առանձնապես ծանր էր ինձ համար այդ գիշերը: Իմ անկողինը գցեցին եղբորս ննջարանին կից սենյակում, և ես լսում էի, թե ինչպես նա չէր քնում, վեր էր կենում, մոտենում հաղարջով լի ափսեին ու մի-մի հատ վերցնում: Ես միտք էի անում, թե իրոք, որքան գոհ, երջանիկ մարդիկ կան: Ինչպիսի ճնշող ուժ է դա: Նայեցեք այս կյանքին. ուժեղների լկտիություն ու անգործություն, թույլերի տգիտություն ու անասնակերպություն, չորս կողմը անասելի աղքատություն, նեղություն, այլասերում, հարբեցողություն, կեղծավորություն, ստախոսություն… Մինչդեռ բոլոր տներում ու փողոցներում լռություն է, անդորր. քաղաքում ապրող հիսուն հազարի մեջ չկա մեկը, որ ճչա, բարձրաձայն վրդովվի: Մենք տեսնում ենք նրանց, ովքեր շուկա են գնում մթերքի. ցերեկն ուտում են, գիշերը` քնում, ասում են իրենց դատարկ խոսքերը, ամուսնանում, ծերանում, բարեհոգաբար գերեզման տանում իրենց ննջեցյալներին. սակայն մենք չենք տեսնում ու լսում նրանց, որոնք տառապում են, և այն, որ ահավոր է կյանքում, տեղի է ունենում կուլիսների ետևը: Ամեն ինչ խաղաղ է, հանգիստ, բողոքում է միայն համր վիճակագրությունը. այսքան մարդ է խելագարվել, այսքան դույլ ջուր է խմվել, այսքան երեխա է մահացել թերսնումից… Եվ, ակներևաբար, այսպիսի կարգ ու կանոն է պետք. ակներևաբար, երջանիկն իրեն լավ է զգում լոկ այն պատճառով, որ դժբախտները լուռ տանում են իրենց լուծը և առանց այդ լռության երջանկությունն անկարելի կլիներ: Սա ընդհանուր հիպնոս է: Պետք է որ յուրաքանչյուր գոհ, երջանիկ մարդու դռան ետևը կանգներ որևէ մեկը` մուրճը ձեռքին և թակոցով շարունակ հիշեցներ, որ կան դժբախտներ, որ, ինչքան էլ նա երջանիկ լինի, կյանքը վաղ թե ուշ ցույց կտա նրան իր մագիլները, մի փորձանք կպայթի` հիվանդություն, աղքատություն, կորուստներ, և նրան ոչ ոք չի տեսնի և չի լսի, ինչպես նա հիմա չի տեսնում և չի լսում ուրիշներին: Սակայն մուրճը բռնած այդ մարդը չկա, երջանիկն ապրում է իր համար, և առօրյա մանր հոգսերը հուզում են նրան թեթևակի, ինչպես կաղմախիին երերող քամին, և ամեն ինչ մնում է բարեհաջող:

%d bloggers like this: