Tag Archives: ԴԵՎ

ԴԵՎ

23 Հկտ

Դու նորից եկել ես, ի՞նչ անեմ,
Ես այնպես սիրել եմ քո հոգին.
Գերել ես հայացքով քո անեզր
Ու կապել քո սիրո հմայքին:

Քեզ երկար, շա՜տ երկար եմ սիրել
Ու թաքուն արտասվել քեզ համար,
Դու նորից եկել ես, քեզ սիրե՞մ,
Աչքերս դեռ թաց են մինչ հիմա:

Չգիտես ի՛նչ անես, ու՛մ սիրես,
Դու խենթ ես, խենթ աղջիկ մի լուսե,
Ես էլ քեզ խենթի պես եմ սիրել,
Բայց քեզնից երբեք սեր չեմ տեսել:

Դու խենթ ես, խենթ աղջիկ, բայց հիմա
Դու նորից եկել ես, ի՜նչ անեմ:
Ես էլ խենթ եմ դարձել ակամա,
Քեզ նորից սիրել եմ, ի՜նչ անեմ:

%d bloggers like this: