Tag Archives: դավաճանություն

ՄԱՐԳԱՐԵՏ ԷՏՎՈՒԴ

16 Սպտ

Դավաճանության պահն ամենավատն է, պահ, երբ առանց կասկածի ստվերի հասկանում ես, որ քեզ դավաճանել են, որ ոմն մեկը քեզ չարիք է ցանկանում: Կարծես լինես վերելակում, որը կտրել են վերևից: Ընկնում ես, ընկնում և չգիտես, թե որտեղ կհարվածի:

Երբ արդեն գիտես, թե քեզ ինչ է սպասվում առջևում, ինչ կպատահի քեզ հետ, ինչի կհնգեցնի արարքը` դու դատապարտված ես: Դատարկվում ես, ինչպես աստվածը: Քարանում ես: Չես ուտելու, չես խմելու, չես ծիծաղելու, առավոտյան վեր չես կենալու: Ոչ մեկին չես սիրելու: Երբեք: Չես համարձակվելու…

Ցավազրկման նոր միջոց կա. եթե ինչ-որ տեղդ ցավում է` գտիր ուրիշ ցավ:margaretatwood

 

ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ

14 Նյմ

Մարդիկ, ովքեր ինձ չեն հարգում, չեն այցելում ինձ, քանի որ նրանց համար հետաքրքիր չեմ: Իսկ մարդիկ, ովքեր հարգում են ինձ, չեն այցելում հարգանքից դրդված՝ կարծելով, թե կանհանգստացնեն:
Սարսափելի է խոստովանել, բայց մարդիկ տեսնում են միայն այն, ինչ ուզում են տեսնել և լսում են միայն այն, ինչ ուզում են լսել: Այս աշխարհում մարդկային բնույթը 90 տոկոսով կառչած է սարսափելի բամբասանքներից, կեղծ հեղինակություններից, սրբորեն պահպանվող ասեկոսեներից: Նրանց, ովքեր ինձ հետ համաձայն չեն, ես միայն կխնդրեմ հիշել այն, ինչ նրանց վիճակվել է լսել հենց իրենց մասին: Դավաճանությունը կարելի է ներել, վիրավորանքը՝ երբեք: Ես եղել եմ և մեծ փառքի մեջ, և ճաշակել եմ մեծագույն անփառունակությունը, ու համոզվել եմ, որ ըստ էության դրանք միևնույն բանն են: Երկրային փառքը ծխի պես է:

%d bloggers like this: