Tag Archives: Գևորգ Բաշինջաղյան

ՆԿԱՐԸ ՀՐԱԺԵՇՏ ԷՐ ՏԱԼԻՍ

22 Մրտ

Իմ հիշողության մեջ մնացել է Գևորգ Բաշինջաղյանի հուղարկավորությունը Թիֆլիսում, 1925 թ. հոկտեմբերին: Բազմամարդ թափորը դուրս եկավ Մեծ Գոլովինյան պողոտայով, կտրեց-անցավ Էրիվանյան հրապարակը, հետո ձգվեց Սուրբ Գևորգ եկեղեցի տանող թեք ու ոլործուն փողոցներով: Գավթի մոտ, սև մարմարե տապանի կողքին, որի տակ հանգչում էր մեծ Սայաթ-Նովայի աճյունը, մի գերեզման էր փորված:

Թափորի ճամփին, փայտե մի խարխուլ պատշգամբում մեկը Բաշինջաղյանի մի բնանկար էր կախել: Շրջանակի մի անկյունը սգո ժապավենով էր երիզված:
Նկարը դեպի վերջին հանգրվան էր ուղեկցում իր արարչին, իսկ ինքը մնում էր, որ ապրի ու ապրի…

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍԵՐԵԲՐՅԱԿՈՎtimthumb (5)

%d bloggers like this: