Tag Archives: գրքեր

ԳՐՔԱՅԻՆ ԲԵԿՈՐՆԵՐ

12 Փտր

Որոշ աղբյուրներ պնդում են, թե Ալեքսանդր Դյուման Կովկասում ճամփորդելիս եղել է նաև Հայաստանում: Ես չգիտեմ` դա այդպես է, թե ոչ: Փոխարենը կասեմ, որ Ֆրանսիա վերադառնալուց հետո հայտնի գրողը Փարիզում բացել է այդ երկրի առաջին խորովածանոցը: Ի դեպ, նա նաև հայտնի խոհարար էր և նույնիսկ գիրք է գրել խոհարարական արվեստի մասին:

* * *
Գրողների համար դրախտային երկիր է համարվում Նորվեգիան: Եթե այստեղ որևէ գրող հրատարակում է իր գիրքը, ապա կառավարությունն անմիջապես գնում է այդ գրքից 1000 օրինակ և բաժանում է գրադարաններին: Սա գնահատվում է իբրև պետական աջակցություն:

* * *
Իսկ դուք գիտե՞ք, որ գրադարան կա նաև տիեզերքում: «Միր» ուղեծրային կայանում վեջին տարիների ընթացքում հավաքվել է շուրջ 100 անուն գիրք: Տիեզերական գրադարանում կարելի է գտնել նեղ մասնագիտական գրականությունից մինչև Իլֆի ու Պետրովի վեպերը:

БАННЕР-для-сайта-НБ-РГУ-им.-С.А.-Есенина

10 ԳԻՐՔ, ՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ Է ԿԱՐԴԱԼ. ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

4 Փտր

Թույլ տվեք չհամաձայնել «պարտադիր է կարդալ» ձևակերպման հետ. պարտադրված ընթերցանությունը զրկում է մարդուն ընկալման մեջ անկաշկանդ լինելու հաճույքից և չափավորում է ազատ ընտրության շրջանակը: Ես թերևս նախապատվությունը տայի այսպիսի սահմանմանը. «Գրքեր, որոնց հետ ծանոթությունը անհետևանք մնալ չի կարող»:

Եվ այսպես, խիստ պայմանական տասնյակը.

1.Ռեմարկի «Հաղթական կամարը»
2. Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայի ամբողջ թիկնազորը»
3. Մարկեսի «Նահապետի աշունը»
4. Չարենցի «Երկիր Նայիրին»
5. Ջոն Գոլսուորդիի «Ֆորսայթների պատմությունը»
6. Հրանտ Մաթևոսյանի «Չեզոք գոտին»
7. Դոստաևսկու «Գրառումներ մեռյալ տնից»
8. Սելինջերի «Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ»
9. Պատրիկ Զյուսքինդ «Օծանելիքը»
10. Աստվածաշունչը:

Անիվ Մեդիա

http://anivproject.wix.com/aniv-media#!10-ԳԻՐՔ-ՈՐ-ՊԱՐՏԱԴԻՐ-Է-ԿԱՐԴԱԼ-ՀՈՎԻԿ-ՉԱՐԽՉՅԱՆ/cjds/56b2200a0cf2b4e0b617d471

84a487_014fc90584e4447a93766ddc9eca97b6

 

Եթերային անդրադարձ

21 Հնվ

«Շանթ» հեռուստաընկերության «Առավոտը Շանթում» ծրագրին հյուր: (Սկսած 32-րդ րոպեինց):

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

15 Հնս

Գրաքննությո՞ւն, թե՞ ճաշակի տարբերություն. արդյոք կարող է գրավաճառը որոշել՝ վաճառե՞լ այս կամ այն գիրքը, թե՞ թողնել, որ ընթերցողն ինքը ընտրություն կատարի:
Սիվիլնեթ

ԷՐԻԽ ԿՈՇ

26 Հկտ

… Գրքերի աշխարհում դահիճների դերը հիմնականում կատարում են վարձու մարդասպանները՝ միջնադարյան վարձու տանջահարողների մի տեսակ: Այս մարդիկ այնքան արագ են փոխում տերերին, տեսակետներն ու համոզմունքները, որ ոչինչ չի հասցնում նրանց դեմքին հետք թողնել, ինչի միջոցով նրանց հնարավոր կլիներ նկատել և հիշել: Չկայացած ուսանողներ, որ ծախել են հոգիները, ովքեր չեն կարողացել երեք քննություն հանձնել, բայց և այնպես ներկայում գրավում են սպանողի պաշտոնը և սարսափի մեջ գցում իրենց իսկ պրոֆեսորներին: Ստեֆան Ստեմցի վուկադիները, որ նոր են գյուղից քաղաք եկել և պատրաստ են ծառայել յուրաքանչյուրին, անգամ ցախավել հեծնել, միայն թե առաջ գնան, կարիերա ստեղծեն՝ թեկուզ սպանության միջոցով: Նախկին սկսնակ չինովնիկներ և կատարածուներ, արտաքուստ այնքան համեստ ու հեզ, որոնք իրականում պատրաստ են ձեռքները քշտել և խոթել ուրիշի գրպանը կամ գրադարակը և հաջորդ պահին մեկ ուրիշին աթոռից գցել, գրավելով նրա տեղը, բռունցքով հարվածել սեղանին: Նրանց տերերին բավական է ծափ զարկել ու ասել, թե ո՛ր գիրքը, ո՛ր ձևով էպետք սպանել՝ խեղդելո՞վ, թունավորելո՞վ, գլուխը ջախջախելո՞վ, բութ դանակով մորթելո՞վ, թե՞ չափազանցված գովասանքների թույնով: Գրքասպանները կծղրտան՝ լսում ենք, կխոնարհվեն ու կհեռանան, իսկ հաջորդ օրը, առավոտյան թերթերի մեջ գիրքը սապնված կլինի:
Ի՞նչ ներդրում ունեն այդ մարդիկ իրենց գործում և ի՞նչ վտանգների են ենթարկվում:
Գրքասպանները չունեն գրականության մեջ ո՛չ իրենց դեմքը, ո՛չ անունը, ո՛չ էլ կապիտալը, որը կարելի լիներ կորցնել: Նրանց ամենևին չի խանգարում, որ միևնույն գիրքը այսօր գովաբանում են, իսկ վաղը՝ վատաբանում, որ մերթ սոցիալական գրականության կողմն են, մերթ՝ ապաքաղաքական, որ փոխել են տասնյակ տերեր ու հարյուրավոր տեսակներ: Նրանք ամեն ինչի վրա թքած ունեն, «իմ խրճիթը եզրին է»՝ սա է նրանց փիլիսոփայությունը և, եթե որևէ մեկը մեղադրի նրանց անհետևողականության մեջ, այդ մարդիկ ցինիկորեն կպատասխանեն, որ իրենք իշխան Միխայիլի արձանը չեն և կարող են շրջվել քամու ուղղությամբ: Նրանցից զգուշանում են նույնիսկ իրենց տերերը և երբեք թիկունքով չեն շրջվում նրանց, իսկ նրանց հետ խոսելիս մի ձեռքում փայտն են պահում, մյուսում ՝ փողը: Պարկեշտ քննադատները, ովքեր սիրում են գրքերն ու գրականությունը, ամաչում են նրանց համար, իսկ գրողները, ստեղծագործողները քամահրանքով շրջանցում են նրանց: Գրքասպաններին ոչ ոք աքսոր չի ուղարկի, նրանց չի սպառնում ո՛չ կախաղանը, ո՛չ էլեկտրական աթոռը, իսկ եթե որևէ մեկը բացահայտորեն նրանց մեղադրի սպանության մեջ, ամենևին չի խանգարի կամ վիրավորի նրանց, որովհետև նրանք շատ լավ գիտեն, թե իրենք ով են, իսկ հանրային հնչեղությունը միայն օգնում է նրանց, ապահովում աշխատանքով, այն դեպքում, երբ «շեֆը» հանկարծ պարտվում է և իրենք աշխատազուրկ են դառնում: Հիմա նրանք վարձու սպանիչների սեփական բանակով կշարունակեն իրենց գործը ավելի բարձր մակարդակով:
Պատրանք կար, թե ի վիճակի ենք միանգամից ոչնչացնել հանցագործությունները: Մենք սխալվեցինք: Հիմա արդարացիորեն վճարում ենք մեր մոլորության համար, չնայած շատ ծանր է տեսնել, թե մեր պատրանքների պատճառով ինչպես են զոհվում մեր գրական զավակները՝ մորթվում, խեղդվում, թունավորվում:
Ի՞նչ կարելի է անել դրա դեմ: Ոչինչ: Գուցե մի օր գրքասպանությունը մտնի քրեական օրենսդրության մեջ, իսկ գրքասպանների անունները լրացնեն հանցագործների ցուցակները:

ՉԵՍԼԱՎ ՄԻԼՈՇ

26 Հկտ

Յուրաքանչյուր բանաստեղծ կախում ունի իր նախորդներից, ովքեր գրել են իր մայրենի լեզվով, նա ժառանգություն է ստանում ոճեր ու ձևեր, որոնք մշակել են իրենից առաջ ապրածները: Միաժամանակ, սակայն, նա զգում է, որ իր սեփական կենսափորձի արտահայտման համար պիտանի չեն վաղեմի այդ միջոցները: Հարմարվելով հներին՝ նա իր խորքում մի ձայն է լսում, որը նախազգուշացնում է հեռու մնալ դիմակավորվելուց և զգեստափոխվելուց: Ընդվզելով` նա էլ իր հերթին կախման մեջ է ընկնում հասակակիցներից, ավանգարդիստական բազմաբղետ ուղղություններից: Ցավոք, բավ է նա հրատարակի իր բանաստեղծությունների առաջին գիրքը, և արդեն կորած է: Որովհետև տպագրական ներկը դեռ չչորացած, այդ ստեղծագործությունը, որն իր հերթին թվում էր ծայրահեղ անձնական, հայտնվում է իբրև ոճերի ենթակայություն, իբրև կախվածություն: Իր խղճի անորոշ հանդիմանանքին պատասխան տալու եզակի միջոցը որոնումները շարունակելն ու նոր գիրք տպագրելն է, որից հետո ամեն բան կրկնվում է, ու վերջ չունի այդ հետապնդումը: Եվ նույնիսկ կարող է պատահել, որ գիրք-գրքի ետևից այդպես թողնելով, ասես օձաշապիկներ, որպեսզի նախկինում արածից փախչի, բանաստեղծը Նոբելյան մրցանակի է արժանանում:
Իսկ ո՞րն է այն հանելուկային իմպուլսը, որը թույլ չի տալիս կանգ առնել այն բանի վրա, ինչը կատարված է, ավարտված: Ես կարծում եմ իրականության որոնումներն են: Այդ բառին ես նաիվ և վեհ իմաստ եմ վերագրում, որն ընդհանուր ոչինչ չունի վերջին հարյուրամյակի փիլիսոփայական բանավեճերի հետ: Դա Երկիրն է, որը Նիլսը տեսնում է սագի մեջքի վրայից և լատինական ներբողի հեղինակը` Պեգասի մեջքից: Անկասկած, Երկիրը կա, և ոչ մի նկարագրություն չի կարող սպառել նրա հարստությունը: Հաստատել այդպես` նշանակում է հենց շեմից մերժել այժմ հաճախ հնչող հարցը` ՙԻ՛նչ է իրականությունը՚, քանզի դա նման է Պիղատոս Պոնտացու հարցին` ՙՈ՞րն է ճշմարտությունը՚: Եթե հակադրությունների զույգերի մեջ, որոնցից մենք միշտ օգտվում ենք, այդքան կարևոր է կյանքի և մահվան հակադրությունը, ապա պակաս կարևոր չէ ճշմարտի և ստի, իրականության և պատրանքի հակադրությունը

%d bloggers like this: