Tag Archives: ԳՅՈՒՆՏԵՐ ԳՐԱՍՍ

ԳՅՈՒՆՏԵՐ ԳՐԱՍՍ

17 Հնվ

Որևէ տեղ ասված չէ, որ երբ սիրտը լեփլեցուն է` աչքերից անմիջապես հոսում են արցունքները: Ոմանց մոտ այդ բանը երբեք չի ստացվում, հատկապես, եթե դիտենք վերջին ու ընթացիկ տասնամյակը: Այդ պատճառով էլ մեր դարը երբևէ կանվանակոչեն անարցունք դար, թեև տառապանքի չափն այսքան մեծ է:?????

ԳՅՈՒՆՏԵՐ ԳՐԱՍՍ

21 Ապր

Հնուց ի վեր և այժմ նման գոյության ահեղ անսասանությունն ընդդիմանալով էլ հակադրվում է առաջընթացին` իբրև կործանարար ուժի: Քանզի որտեղ էլ առաջընթացն անհաջողության մատնվի` մե՛րթ նպատակակետերի ոչ արդիականության պատճառով, մե՛րթ ուտոպիական իրականությունից կտրվածության, մե՛րթ սեփական ամբիցիաների ոչ չափավորությունից, նաև նորույթի էֆեկտն Է ծիծաղելիորեն չնչին լինում, և այնտեղ խրախճանում է պահպանողականն իր հավերժական և «ես այդ ամենը վաղուց գիտեի»–ով: Մելանխոլիկ շարժումներով նա ուզում է ցույց տալ, թե ոչինչ չի կարելի փոխել, որ մարդկային ճիգերը դատարկ բան են, և որ բոլորիս կառավարում է անկանխատեսելի ճակատագիրը, մարդկային կյանքը ճակատագրի իշխանության տակ է: Եվ հուսալի է լոկ կարգուկանոնը` իբրև բոլորի կողմից ընդունված համակարգ: Այն ամրապնդում է հասարակության հիերարխիական կառուցվածքը և աշխարհիկ իշխանությունը: Գոյությանը կայունություն է տալիս: Կարգուկանոնը հիմնվում է իր պարտքը բարեխղճորեն կատարելու և հեզ անխստապահանջության վրա: Մելամաղձի իրավունքը պահպանվում է կրթյալ շերտի, ղեկավարող ընտրախավի և իշխանությամբ օժտված մարդկանց համար:
Քանզի ուզածդ ներփակված հասարակական կառուցվածք իրերի պահպանողական կարգը մերժում է տալ զանգվածներին, նրանց բնութագրելով որպես անտեղյակների, իրավունք ունի Մելամաղձի նկատմամբ, այսինքն` իրավո՛ւնք ունի չենթարկվելու կառուցվածքին և նրա հետ փոխադարձ պայմանավորվածություններին: Իշխանությունը` ինչ-որ տվածուրիկ բան է: Բավարարվածությունը` գոյություն ունեցող իրերի կարգով` անհրաժեշտություն: Մելամաղձը կասկածանք է ծնում` հենց դադարում Է լինել ինչ-որ ընտրախավի արտոնություն և իր կնիքն է դնում զանգվածների հասարակական վարքագծի վրա: Մելամաղձի հանդեպ կասկածամտությունն, իբրև նրա արգելանքի կանխանշան, հնուց ի վեր հիմնվում Է Մելամաղձն ու հիվանդությունը նույնացնելու վրա:

Թարգմ. Շ. Մկրտչյան

ԳՅՈՒՆՏԵՐ ԳՐԱՍՍ

18 Հկտ

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Ավտոմեքենա վարել չեմ կարով
և քեզ համար, սեր իմ,
պետքական կլինեմ միայն իբրև ուղեկից,
որը կարող է թվարկել, թե ինչ ենք թողել ետևում,
և կանխատեսել, թե ինչ է գալու.
լցակայաններ,
եկեղեցու աշտարակներ,
հեռվից առկայծող դժբախտություն:

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Անչափ փոքրիկ սենյակս
կամենում եմ պաստառել բանաստեղծություններով:
Սերտ միանալով իրար` բոլոր չորս պատերը
պետք է, որ մատնեն այն, ինչ քեզանից, սեր իմ,
մանրամասնորեն թաքցրել եմ:

Թարգմ. Ա. Առաքելյան