Tag Archives: ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ

ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ

15 Օգս

Ես նույնիսկ այլևս չեմ կարողանում տեսնել այն մարդկանց, որոնց հետ նախկինում հաճույքով էի հանդիպում, քանի որ ճանաչում եմ նրանց, քանի որ նախապես արդեն գիտեմ, թե ինչ կասեն նրանք ու ինչ կպատասխանեմ ես, քանի որ ինձ հայտնի է նրանց մտքերի, նրանց դատողությունների ընկճող պարզունակությունը: Մարդկային ուղեղը նման է կրկեսային ասպարեզի, որտեղ հավերժորեն պտույտներ է գործում դժբախտ, այնտեղ քշված նժույգը: Ինչպիսին էլ լինեն մեր ջանքերը, մեր հնարքները, դուրս պրծնելու մեր փորձերը, դրանց շրջանակը սահմանափակված է: Ամեն տեղ, ուր էլ հայացքդ նետես, չկա ոչ մի անսպասելի ճեղք, ելք դեպի անհայտություն: Ստիպված ես պտտվել, հավերժ պտտվել միևնույն մտքերի, միևնույն ուրախությունների, միևնույն կատակների, միևնույն սովորույթների, միևնույն համոզմունքների և միևնույն նողկանքի շուրջը…e0c8bc4b8101629d570777bd0232c417.jpg

ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ

8 Փտր

Ահա նա` կյանքը: Մի քանի օրեր, իսկ հետո` դատարկություն: Դու աշխարհ ես գալիս, հասակ ես առնում, երջանիկ ես, դու սպասում ես ինչ-որ բանի, իսկ հետո մեռնում ես: Ով էլ լինես` տղամարդ, թե կին` մնաս բարով, դու այլևս երկիր չես վերադառնա: Եվ այնուհանդերձ մեզնից յուրաքանչյուրն իր մեջ կրում է անմահության տենդագին ու անհագուրդ ծարավը, մեզնից յուրաքանչյուրն իրեն տիեզերք է կարծում տիեզերքի մեջ, և յուրաքանչյուրը քայքայվում է ամբողջապես, առանց մնացորդի, որպեսզի դառնա հումուս նոր ծլարձակման համար: Բույսերը, կենդանիները, մարդիկ, աստղերը, աշխարհները` ամենքը ծնվում ու մեռնում են նրա համար, որ վերածվեն մեկ այլ բանի: Սակայն ոչ մեկը ետ չի վերադառնում` լինի նա միջատ, մարդ, թե մոլորակ…MAUPASSANT

ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ

19 Հկտ

Խեղճ մարդիկ: Նրանք ինձ մոտ ոչ թե արհամարհանք են հարուցում, այլ անսահման խղճահարություն: Մարդկային կեցության բոլոր գաղտնիքներից ես կարողացա գուշակել մեկը. կյանքում ամենից շատ մենք տառապում ենք հավերժական միայնությունից, և մեր բոլոր արարքները, մեր բոլոր ջանքերն ուղղված են այն բանին, որ փախչենք դրանից: Եվ նրանք, այդ սիրեկանները, որ օթևանում են բաց երկնքի տակ դրված նստարաններին, մեզ պես, բոլոր կենդանի արարածների պես ձգտում են գոնե մեկ ակնթնարթ իրենց չզգալ միայնակ: Սակայն նրանք, ինչպես և մենք, միշտ եղել են ու կլինեն միայնակ: Ոմանք դա ուժգին են զգում, մյուսները` թույլ. ահա և ողջ տարբերությունը: Ինչ էլ մենք անենք, ինչքան էլ դեսուդեն նետվենք, որքան էլ կրքոտ լինի մեր սրտի մղումը, շուրթերի կոչն ու գրկախառնության ավյունը, մենք մշտապես միայնակ ենք…1352460029_1

%d bloggers like this: