Tag Archives: գիլյոտին

ՊԱՏԺԻՐ, ԲԱՅՑ ՄԻ ՎԻՐԱՎՈՐԻՐ

18 Օգս

Ֆրանսիացիները շատ հաճախ են հիշում երիտասարդ մարդասպան Շառլոտա Կորդեի պատմությունը: Հենց նա էր, որ ներխուժեց հեղափոխական առաջնորդներից Մարատի տուն այն պահին, երբ վերջինս ծծմբային վաննա էր ընդունում: Շառլոտան դանակահարեց նրան այսպես կոչված «քաղաքական դրդապատճառներով»: Ահաբեկչին մահվան դատապարտեցին: Դատավճիռը իրականացվեց ֆրանսիական հեղափոխության ծնունդ մահվան գործիքով՝ գիլյոտինով: Իսկ երբ Շառլոտայի կտրված գլուխն ընկավ զամբյուղի մեջ, դահիճը (ի դեպ, պատմությունը հիշում է նաև նրա անունը՝ Սանսոն), բարձրացրեց գլուխը և ապտակեց նրան՝ հանուն Մարատի:
Սանսոնը հետո պիտի դառնորեն զղջար այդ ապտակի համար: Նրան հեռացրեցին աշխատանքից: Բացատրությունը մեկն էր. «Պատժել կարող ես, բայց վիրավորել՝ երբեք»:

Հ. Չարխչյան

%d bloggers like this: