Tag Archives: գեղեցկություն

ՄԱՐՍԻԼԻՈ ՖԻՉԻՆՈ

17 Փտր

Բնության մեջ յուրաքանչյուր բան հանդիսանում է կամ պատճառ՝ ուղղված դեպի մեզ, կամ հետևանք՝ մեզնից բխող: Եթե կան սոսկ երկու ճշմարտություններ, ապա ահա դրանք. 1) սիրեք միայն ինքներդ ձեզ և ապրեք ներկայով, 2) սիրեք բոլորին և մտածեք հավերժության մասին:
Գեղեցկությունը եռյակ է՝ հոգու, մարմնի և ձայնի գեղեցկություն: Հոգու գեղեցկությանը հասնում են խելքով, մարմնինն ընկալվում է տեսողությամբ, ձայնը՝ միայն լսողությամբ: Իսկ սերը այդ գեղեցիկը վայելելու ցանկություն է: Գեղեցկությունն իր հերթին մի ճառագում է , որ ներարկվում է մարդկային հոգում:
Գոյություն ունի սիրո երկու տեսակ՝ մեկը սովորական է, մյուսը՝ փոխադարձ: Սովորական է, երբ սիրելին չի սիրում սիրահարվածին: Այդ ժամանակ սիրողը լիովին մեռած է: Իսկ երբ սիրելին պատասխանում է սիրուն, ապա սիրահարվածը, ծայրահեղ դեպքում, ապրում է նրա մեջ: Եվ սրանում ամփոփված է ինչ-որ սքանչելի մի բան:

ՍՈՖԻ ԼՈՐԵՆ

12 Նյմ

Ես կարող եմ քսան լեզվով «ոչ» ասել: Կնոջ համար դա լիովին բավարար է:
Պարզությունը գրավչության էությունն է: Հրապուրանքը գեղեցկության անտեսանելի մասն է, առանց որի ոչ ոք չի կարող իրապես գեղեցիկ երևալ: Որքան էլ կինը գեղեցիկ լինի, առանց հրապույրի նրա գեղեկցությունը կխամրի: Կատարյալ գեղեցկությունը միրաժ է: Գեղեցկությունը ինքնազգացողություն է, և այն արտացոլվում է քո աչքերում: Դա ֆիզիկական երևույթ չէ ու ոչ ոք գեղեցիկ չի լինում իր տեսանկյունից: Կինը, ով ամուր համոզվածություն ունի իր գեղեցկության հանդեպ, վերջիվերջո կարող է մյուսներին ևս համոզել այդ բանում: Գեղեցկությունն արժանի է, որպեսզի նրա համար պայքարես: Բնավորությունը գեղեցկության կարևորագույն բաղկացուցիչն է: Փորձեք օգտագործել ձեր ուղեղը այնքան հմտորեն, որքան դիմափոշին, և դուք այլևս դիմափոշու կարիքը չեք զգա:
Յուրաքանչյուր կին գիտակցում է, թե որքան է իր բախտը բերել, որ նա կին է ծնվել: Նրա սերն իր բնույթով տարերային է ու պատահական, թեև այն ոգեշնչում և պարգևում է հաճույք, այլ ոչ թե պատկառանքի երկյուղ: Սերը ամոթխած դաշտային ծաղիկ է և ոչ թե այգու վարդ: Նա լավ է զգում այնտեղ, որտեղ աճել է: Եթե մենք նրան վերատնկենք, սկսենք ջրել, սնուցել ու անհանգստացնել, նա կարող է թորշնել: Սերը չի հանդուրժում անխիղճ վերլուծություն: Եթե նրան անընդհատ փորձության ենթարկես, բաժանես կտորների, համեմատես, պահես լույսի տակ, նա կնվաղի և հետզհետե կմեռնի:

ԿՈԿՈ ՇԱՆԵԼ

8 Նյմ

Հրաշալին մնայուն է, գեղեցիկն՝ անցողիկ:
Յուրաքանչյուր կին հստակ պետք է իմանա երկու բան՝ ինչ է ուզում և ում է նա ուզում: Զսպել հույզերը, երբ վիրավորական է, և տեսարան չսարքել, երբ ցավալի է. ահա թե ինչ բան է կատարյալ կինը: Յուրաքանչյուր կին ունենում է այն տարիքը, որ նա վաստակել է: Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը կարող է պաշտպանել ծերությունից: Մեր գեղեցկությունն անհրաժեշտ է, որպեսզի տղամարդիկ սիրեն մեզ, իսկ հիմարությունը՝ որպեսզի մենք սիրենք տղամարդկանց: Չգիտեմ, թե ինչու են կանայք պահանջում այն ամենն, ինչ ունեն տղամարդիկ: Չէ՞ որ կանայք այլ բաների թվում ունեն նաև տղամարդկանց: Կա աշխատանքի ժամանակ և կա սիրելու ժամանակ: Ուրիշ ոչ մի ժամանակ այլևս չի մնում:
Աշխարհը լի է ամեն տեսակ հերցոգուհիներով, սակայն նրանցից միայն մեկն է Կոկո Շանել….

ԷՄԻԼԻ ԴԻԿԻՆՍՈՆ

6 Դկտ

Մեռա հանուն գեղեցկության:
Ինձ գերեզման մի օր դրին:
Հետո եկավ ինձ հարևան
Ճշմարտության զինվորն արի:

— Հանուն ինչի՞,- հարցրեց նա:
— Գեղեցկության,- շշնջացի:
— Իսկ ես` հանուն ճշմարտության:
Եղբայրներ ենք, իմ դրացի:-

Այս մութ խորշում մենք կողք-կողքի
Կզրուցենք ամբողջ գիշեր`
Մինչև մամուռն իսպառ ծածկի
Անուններն ու խոսքերը մեր:

Թարգմ. Ա. Դարբինյան

%d bloggers like this: