Tag Archives: գեղեցիկ

ԻՐՎԻՆԳ ՍԹՈՒՆ

14 Հլս

Նախ և առաջ մենք պնդում ենք, որ ամեն ճշմարտացի բան գեղեցիկ է` անկախ նրանից, թե որքան զզվելի այն կարող է թվալ: Մենք ընդունում ենք այն ամենը, ինչ գոյություն ունի բնության մեջ` առանց բացառությունների: Մենք կարծում ենք, որ դաժան ճշմարտության մեջ ավելի շատ գեղեցիկ բան կա, քան գեղեցիկ կեղծիքի մեջ: Մենք կարծում ենք, որ տառապանքը բարիք է, քանի որ այն ամենախորն է մարդկային բոլոր զգացմունքներից: Մենք համոզված ենք, որ զգացական սերը հրաշալի է` թող որ այն մարմնավորեն փողոցային պոռնիկն ու կավատը: Մենք կյանքն ընդունում են իր ողջ ներկապնակով` առանց որևէ բարոյական սահմանափակման: 

17591_542966662405337_1719639440_n
«Կյանքի ծարավը» գրքից

ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ

15 Փտր

Ավելի հեշտ է մտնել Աստծո աշխարհը, քան սատանայի, բայց եթե չես մտել սատանայի աշխարհը, չես մտնի Աստծո աշխարհը: Աշխարհում սահմանված կարգերի ու ավանդույթների ազդեցությամբ մարդը կորցնում է բարին չարից զանազանելու կարողությունը: Երբեմն մենք շատ ենք տառապում, բայց անցնում է ժամանակը, և անցյալն իր ամենայն տառապանքներով հանդերձ մեզ համար դառնում է թանկ: Ոգին հաղթում է տարիներին:
Մի ծաղիկն ավելի լավ է հաղորդում ծաղկի պերճությունը, քան հարյուրը: Երբ երանություն ես ապրում գեղեցիկի հետ հանդիպելիս, այն ժամանակ հատկապես մտածում ես ընկերների մասին: Գեղեցիկի դիտումը ծնում է կարեկցանքի ու սիրո ուժգին զգացմունք դեպի մարդը:

ԳՈՏՀՈԼԴ ԼԵՍՍԻՆԳ

15 Ապր

Թովչանքը` դա գեղեցկությունն է շարժման մեջ: Իսկ երբ մենք գեղեցիկ ենք, ապա ամենից շատ գեղեցիկ ենք առանց զգեստների: Բայց հոգու գեղեցկությունը կարող է հրապույր տալ նույնիսկ անբարետես մարմնին, ճիշտ այնպես, ինչպես հոգու այլանդակությունը ամենահոյակապ կազմվածքի և մարմնի գեղեցկագույն անդամների վրա դնում է ինչ-որ յուրահատուկ դրոշմ, որն անբացատրելի զզվանք է առաջացնում մեր մեջ: Այն թույնը, որ անմիջապես չի ներգործում, դեռ չի դառնում նվազ վտանգավոր:
Չի կարող մեծ լինել այն, ինչը ճշմարտացի չէ: Կյանքում ամենափոքր բարիքը հարստությունն է, ամենամեծը` իմաստությունը: Ով որոշակի հանգամանքներում չի զրկվում խելքից, նա զրկվելու ուրիշ ոչինչ չի ունեցել: Եթե հիմարը պատահաբար լավ խորհուրդ է տալիս, դարձյալ այն պետք է կատարի խելացի մարդը: Վիճեք, մոլորվեք, սխալվեք, սակայն, ի սեր աստծո, խորհրդածեք, ու թեկուզ սխալ, սակայն ինքնուրույն: Միշտ եղեք այն ինչ կաք, հակառակ դեպքում կլինեք ոչինչ…