Tag Archives: ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

ՄԱՐԿԵՍԻ ՍԵՐԸ

12 Հնս

Գաբրիել Գարսիա Մարկեսն իր ապագա կնոջն առաջին անգամ հանդիպել է պարահրապարակում, երբ Մերսեդեսը բոլորովին դեռատի էր: Հենց առաջին հայացքից գրողը սիրահարվել է և աղջկան առաջարկել է ամուսնանալ: «Ես միայն հիմա հասկացա, որ իմ բոլոր ստեղծագործությունները գրվել են քեզ համար: Եղիր իմ կինը»,- ասել է Մարկեսը: «Համաձայն եմ: Միայն, եթե թույլ կտաս, ես նախ ավարտեմ դպրոցը»,- ամենայն լրջությամբ պատասխանել է Մերսեդեսը:

135137878_3906024_image

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

8 Հնվ

«Ուզում եմ դիպչել քեզ»,- կրկնեցի ես: «Դու ամեն ինչ կփչացնես,- վախեցավ նա:- Շփումը կարթնացնի մեզ, և մենք այլևս չենք հանդիպի»: «Հազիվ թե,- ասացի ես:- Պետք է միայն գլուխը դնել բարձին, և մենք նորից կտեսնվենք»:

Ահա այսպես մենք հանդիպում ենք արդեն մի քանի տարի: Երբեմն այն պահերին, երբ մենք իրար գտնում ենք քնի լաբիրինթոսում, ինչ-որ մեկն այնտեղ` դրսում գդալը գցում է հատակին, և մենք արթնանում ենք: Մենք քիչ-քիչ համակերպվել ենք տխուր իրականության հետ: Մեր մտերմությունը կախման մեջ է գտնվում շատ պրոզայիկ բաներից: Մի ինչ-որ գդալ լուսաբացին կարող է վերջ դնել մեր կարճ հանդիպմանը…

«Երկնագույն շան աչքերը»Gabriel Garcia Marquez

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

2 Օգս

… Առավել արժանապատիվ է ապրել մարմնի թելադրանքով` ուտել, երբ քաղց ես զգում, սիրել առանց խաբեության, քնել, երբ ուզում ես, այլ ոչ թե քնած ձևանալ, որպեսզի խուսափես տաղտկալի ամուսնական պարտականություններից, և վերջապես դառնալ քո ամբողջական անկողնու տերը, որտեղ ոչ ոք չի վիճարկում սավանի կեսի, օդի կեսի, քո գիշերվա կեսի իրավունքը, մի խոսքով, քնել այնպես, որ մարմինը հագենա քնից, և տեսնել սեփական երազները և արթնանալ միայնակ…

«Սերը ժանտախտի ժամանակ»

84925161_Gabriel_Markes4

 

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

7 Հլս

Տարիքն այն չէ, թե դու քանի տարեկան ես, այլ այն, թե ինչպես ես նրան զգում:

Պետք է լսել երեխայի ձայնը, որը դու եղել ես ինչ-որ ժամանակ և որը դեռևս գոյություն ունի ինչ-որ տեղ քո ներսում: Եթե մենք ականջալուր լինենք մեր ներսի երեխային, մեր աչքերը կրկին փայլ ձեռք կբերեն: Եթե մենք կորստի չմատնենք կապն այդ երեխայի հետ, չի ընդհատվի նաև մեր կապը կյանքի հետ:

Աշխարհում չկա ավելի դժվար բան, քան կյանքը: Կյանքը սոսկ գոյատևելու երջանիկ հնարավորությունների երկարատև շղթա է:

gabrielgar

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

8 Հնս

Մի ամբողջ շաբաթ ես իմ հագից չհանեցի տնային խալաթը, ոչ ցերեկը, ոչ գիշերը, չլվացվեցի, չսափրվեցի, չմաքրեցի ատամներս, քանի որ սերը ինձ շատ ուշ սովորեցրեց, որ մարդն իրեն կարգի է բերում, հանգնվում է և օծվում է օծանելիքով ինչ-որ մեկի համար, իսկ ես ոչ մեկը չունեի: Ու՞մ համար…

Ամուսնությունը որպես այդպիսին չի ունեցել որևէ գիտական հիմնավորում. երկու հոգի, իրար հազիվ ծանոթ, մեկը մյուսին ոչնչով չնմանվող, տարբեր բնավորություններով, մեծացած տարբեր մշակութային միջավայրերում և, ամենագլխավորը, տարբեր սեռերից, պիտի, չգիտես ինչու, ապրեին միասին, քնեին միևնույն անկողնում և կիսեին իրենց ճակատագիրն այն դեպքում, երբ, ամենայն հավանականությամբ, նրանց համար նախատեսված էր եղել միանգամայն այլ ճակատագրեր:

Թույլերը երբեք չեն կարող ոտք դնել սիրո թագավորություն: Այդ թագավորությունում օրենքները խիստ են: Կանայք հանձնում են իրենց միայն համարձակ ու վճռական տղամարդկանց, նրանք հույսով են ներշնչում, իսկ դա այն է, ինչ հարկավոր է կանանց:

Սիրո մի տարատեսակը ոչնչացնում է սիրո մեկ այլ տարատեսակի, քանի որ մարդը հավատարիմ է իր բնույթին. հագեցնելով քաղցը` նա կորցնում է հետաքրքրությունը սննդի նկատմամբ:

images

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

2 Հնս

Ինչու, գրողը տանի, ոչինչ չփոխվեց այս աշխարհում իմ մահից հետո: Ինչպե՞ս կարող է պատահել, որ արևը դարձյալ ծագում ու մայր է մտնում և նույնիսկ չի սայթաքում: Ինչու՞ կիրակին մնացել է կիրակի, իսկ շոգը նույն այն անտանելի շոգն է, ինչպես իմ կենդանության օրորք էր:

Մեռնելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարծում եք: Մարդը մեռնում է ոչ այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ կարող է: Ոչինչ այնպես չի բնորոշում մարդուն, քան այն, թե ինչպես է նա մեռնում:  Մարդիկ, որոնց սիրում են, հարկ է, որ մահանան իրենց բոլոր իրերի հետ միասին: Յուրաքանչյուր իր կենդանի է: Պետք է միայն կարողանալ արթնացնել նրա հոգին:

Թույլ մի տվեք ձեզ մեռնել, քանի դեռ չեք ճաշակել այս զգացումը` քնել նրա հետ, ում սիրում ես:

96913790_gabrielgarciamarquez - копия

 

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

13 Հնս

Այսքան շատ ջանքեր մի գործադրիր: Ամենալավ բաները կատարվում են պատահաբար: Միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն: Բայց պետք է շարունակել հավատալ մարդկանց՝ միայն թե փոքր-ինչ զգույշ լինելով: Ով երկար է սպասել, նա կարող է էլի մի փոքր համբերել: Հեշտ ձեռք բերված երջանկությունը երկար կյանք չի ունենում…
Կյանքի յուրաքանչյուր ակնթարթը ևս մեկ հնարավորություն է: Տարիքն այն չէ, թե դու քանի տարեկան ես, այլ այն, թե ինչպես ես դա զգում: Եվ անհնար է վերջիվերջո չդառնալ այն, ինչը քեզ համարում են ուրիշները: Առաջին փոփոխություններն ի հայտ են գալիս այնքան դանդաղ, որ դրանք համարյա անտեսանելի են մարդու համար, և նա շարունակում է տեսնել իրեն այնպես, ինչպիսին եղել է: Սակայն ուրիշները՝ դիտելով նրան, նշմարում են այդ փոփոխությունները…

%d bloggers like this: