Tag Archives: բույն

ԴԵՍԱՆԿԱ ՄԱՔՍԻՄՈՎԻՉ

10 Փտր

ՄԻԱՅՆ ՀԱՎՔԵՐՆ ԻՆՁ ԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ

Երբ ամբողջ ձայնով օգնության էի ամենքին կանչում,
Միայն հավքերն ինձ արձագանքեցին
Եվ բարձունքներից իջան տագնապած…

Գուցե կարծեցին, թե տատրակն է դա
Գարնան մեջ թախծում,
Կամ ծիծեռնակն է տրտնջում այդպես,
Եվ կամ սարյակն է ճչում հուզմունքից…
Կամ գուցե բարի հավքերին թվաց,
Թե չար բազեն է մագիլներն իր սուր
Երգող թռչնակի մարմնի մեջ խրել:

Միայն հավքերն ինձ արձագանքեցին
Ու կրծքիս վրա իջան տագնապած
Ու իջան այնպես, ասես թե իջան
Այրվող բնի մեջ:
Գուցե կարծեցին, թե սիրտս իրոք
Թռչնակի ձագ է,
Որ մնացել է այրվող բնի մեջ…

%d bloggers like this: