Tag Archives: ԲՈՐԻՍ ՎԻԱՆ

ԲՈՐԻՍ ՎԻԱՆ

29 Հնս

— Հասկանու՞մ եք, կարևորագույն գործողությունները միշտ իրականացվում են խիստ գաղտնի: Սա էլ հենց կոչվում է ժողովրդավարություն:
— Եվ ինչ, ձեր ժողովրդավարությունը ցանկալի արդյունքներ տալի՞ս է:
— Դա հայտնի չէ, քանի որ գաղտնիք է:59_vian_01_reference

ԲՈՐԻՍ ՎԻԱՆ

21 Ապր

ՍԱՐԴԵՐԸ

Տներն այն, ուր երեխաներն են մեռնում
Ներս են մտնում միշտ չափազանց ծեր անձինք
Նստոտում են նախասենյակում նրանք
Ցուպերն իրենց սև ծնկների արանքում
Լսում են լուռ գլխով անում խորիմաստ:

Հենց հազում է երեխան ողջ թոքերով
Նրանք սիրտն են իրենց չանչում ձեռքերով
Ձեռքեր նման դեղին ու մեծ սարդերի
Պատռվում է հազն անկյունում սենյակի
Ինչպես թրջված դժգույն թիթեռ վեր թռչում
Եվ բախվում է առաստաղին ծանր խիստ:

Նրանց դեմքին ինչ-որ ժպիտ կա տարտամ
Իսկ երեխան դադարում է հազալուց
Եվ սարդերը այն դեղնավուն ու հսկա
Թափվում են ցած և հանգչում են դողալով
Նրանց կարծր ծնկների մեջ սեղմված
Փայլուն ու կոկ գլուխներին ցուպերի:

Եվ այնուհետ երբ մեռնում է երեխան
Նրանք ելնում ու գնում են մի այլ տեղ…

Թարգմ Ս. Չիլոյան

ԲՈՐԻՍ ՎԻԱՆ

11 Դկտ

Ինձ համար էություն ասածը պարզապես գոյություն չունի: Գնա գրողի ծոցը, կառարկեն ինձ, բայց չէ՞ որ այդ աղտեղությունների ուղղակի հետևանքը սրտխառնուքն ու փսխումն է լինելու, որ դուք նույնացնում եք կատարելապես բնական հանդիսացող արտաթորության արդյունքի հետ, ուրեմն և այն բնախոսական պրոցեսի խախտման հետևանք է ու արդյունք: Բայց տեսեք, որ այս սրտխառնուքը մաքրության նշան է: Այս փսխում կոչվածը անմեղության նշան է: Այն բացսրտության, անկեղծ միամտության և անիմանալիի առջև շարունակ խորացող ապստամբ ծառացումի նշան է: Ի՞նչ են անում հարբեցողները: Նրանք խմում են և ողջը պահում են իրենց մեջ: Ի՞նչ են անում չար հոգիները: Նրանք տեսնում են չարիքը և ժպտում են: Ի՞նչ են անում մերժվածները, անիծվածներն ու սևամաղձոտ հոգիները: Նրանք չեն նահանջում տիեզերական չարիքի առաջ, և ձեռքերն են շփում ի ցույց դրված արատի ներկայացման առթիվ: Իսկ բարի հոգինե՞րը: Նրանք միայն սիրտ են թափում…
Ես երբեք ինձ համար դույզն-ինչ «հայտնություն» անելու փորձություն չեմ ունեցել, ես երբեք ամբողջ գիշեր իմ սենյակում հպարտորեն ետուառաջ քայլելու երջանկությունը չեմ ունեցել փիլիսոփաներին ընթերցելուց հետո, որպեսզի բռունցքով հարվածեի փորիս ու բացականչեի. ահա, ահա միակ ճշմարտությունը: Ես երբեք չեմ սկսել գործել` հետագայում ինձ ժխտելու համար, և չեմ հավատում, որ մի մարդ, որը շտապում է սխալ գործել` հետագայում այն հրապարակայնորեն խոստովանելու համար, լինի արժանի համընդհանուր հիացմունքի, ես հատկապես ցավալի եմ համարում այդպիսիք գործած լինելը…

ԲՈՐԻՍ ՎԻԱՆ

23 Հկտ

ՎԵՐՋԻՆ ՎԱԼՍԸ
Լրագիր վերջին, վերջին կես-լուսին
Առավոտ չնչին, անցորդները սին
Եվ սա է լուծումն անհայտի
Վերջին արեգակ,
Վերջին հաղթաթուղթ
Վերջին սրճարան
Վերջին սու
Մնաք բարով, գնում եմ հեռու
Վերջին հյուրանոց
Դու վերջին իմ սեր
Վերջին համբույրներ
Իմ սիրելիներ, մնացեք բարով
Վերջին խղճի խայթ
Վերջին կեղծություն
Վերջին անգին զարդ
Վերջին իրիկուն
Առանց ցտեսության եմ հեռանում
Վերջին վալս, չկա հաջորդ օր
Չունի այլևս սիրտս անձկություն
Վերջին վալս հասմիկի հոտով
Վերջին վալս են ափերը Սենայի
Վերջին ողջույն մի փոքր ձեզ
Վերջին հույս վերջին ամեն ինչ
Ննջեք, խաղաղ է գիշերն այնքան
Վերջին մայթ, վերջին մնացորդ
Վերջին հայացք
Վերջին ոստյուն
Ուրիշ ոչինչ, քան մի մեծ կլորուկ ջրում…

Թարգմանությունը` Սլավիկ Չիլոյանի

%d bloggers like this: