Tag Archives: ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՌՆԱԿ

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԿԱՏԱԿԸ

30 Հնս

Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, շատերի հետ Մարինա Ցվետաևան ևս էվակուացվեց Թաթարստան: Բանաստեղծուհու իրերը տեղափոխելիս օգնելու էր եկել Բորիս Պաստեռնակը: Նա մի պարան բերեց, որ կապի ճամպրուկները և համոզվելով, որ դրանք ամուր են` կատակի տվեց. «Պարանը կդիմանա, թեկուզ կախվես»: Այս կատակը ճակատագրական դարձավ: Հետագայում Պաստեռնակին հայտնեցին, որ հենց իր բերած պարանով է Ցվետաևան կախվել Ելաբուգայում:

pizap.com14987666015831

ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՌՆԱԿ

7 Հլս

Ես ուզում էի ասել, որ խանդում եմ քեզ մթին, անգիտակցականին, նրան, ինչի համար բացատրությունն անհնարին է, ինչը չի կարելի կռահել: Ես խանդում եմ քո արդուզարդի իրերին, քո մաշկի վրայի քրտինքի կաթիլին, օդում տարածվող վարակիչ հիվանդությանը, որ կարող է դիպչել քեզ ու թունավորել քո արյունը… Ես գիտեմ, սա կարող է քեզ անորոշության կուտակում թվալ: Ես դա չեմ կարող ասել ներդաշնակ ու հասկանալի: Ես խելահեղորեն, սաստիկ, անսահման սիրում եմ քեզ…

«Դոկտոր Ժիվագո» վեպից5ebc0b7c429f284139311e18bf648f75

ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՌՆԱԿ

19 Հլս

Անհնար է առանց առողջության վրա հետևանքներ թողնելու օր առ օր դրսևորվել ընդդեմ այն բանի, ինչ զգում ես. ջանք գործադրել մի բանի համար, ինչը չես սիրում, ուրախանալ նրա համար, ինչը դժբախտություն է բերում: Մեր նյարդային համակարգը դատարկ հնչյուն չէ, հորինվածք չէ: Նա է նրբաթելերից կազմված մեր ֆիզիկական մարմինը: Մեր հոգին տեղ է զբաղեցնում տարածության մեջ և զետեղվում է մեր ներսում, ինչպես ատամները` բերանի մեջ: Չի կարելի նրան անվերջ բռնաբարել անպատիժ կերպով:

Մարդն այլ մարդկանց մեջ` հենց մարդու հոգին է: Ահա այն, ինչ որ դուք կաք, դրանով էլ շնչել, սնվել, արբեցել է ամբողջ կյանքում ձեր գիտակցությունը: Ձեր հոգով, ձեր անմահությամբ, ուրիշների մեջ ձեր կյանքով: Եվ ի՞նչ: Ուրիշների մեջ եք եղել, ուրիշների մեջ էլ մնացել եք: Ու ի՞նչ տարբերություն, որ հետո դա պիտի կոչվի հիշատակ:

2e7f969b7872270b5240ba9adf17f8f7_Pasternak

ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՌՆԱԿ

11 Դկտ

Ես կարծում եմ, որ եթե մարդու մեջ նիրհող գազանին հնարավոր լիներ կանգնեցնել սպառնալիքով, միևնույն է` կալանատան կամ դժոխային հատուցման սպառնալիքով, մարդկության բարձրագույն խորհրդանիշը կլիներ կրկեսի մտրակավոր վարժեցնողը և ոչ թե իրեն զոհաբերող քարոզիչը: Բայց հենց բանն էլ այն է, որ մարդուն հարյուրամյակների ընթացքում անասունից զատել ու վեր է բարձրացրել ոչ թե խարազանը, այլ երաժշտությունը` անզեն ճշմարտության անհերքելիությունը, նրա օրինակի գրավչությունը: Մինչև օրս այն կարծիքն է եղել, որ Ավետարանում ամենակարևորը պատվիրաններում ամփոփված բարոյախոսական ասույթներն ու կանոններն են, իսկ ինձ համար ամենագլխավորն այն է, որ Քրիստոսը խոսում է կյանքից առնված առակներով` ճշմարտությունը պարզաբանելով առօրեականության լույսով: Սրա հիմքում ընկած է այն միտքը, որ հաղորդակցությունը մահկանացուների մեջ անմահ է, և որ կյանքը խորհրդանշական է, որովհետև խորախորհուրդ է:

%d bloggers like this: