Tag Archives: Բերդյաև

ՆԻԿՈԼԱՅ ԲԵՐԴՅԱԵՎ

3 Նյմ

… Մարդը պետք զարգանա գիտակցաբար, բայց ըստ էության ենթարկված է տիեզերական զարգացման օրենքներին: Գործնականում սա հոգևոր ու բարոյական աշխարհը դարձնում է մեխանիկական, բանական, մի կողմ է մղում մարդու բնույթի մեջ ամեն կարգի հակաբանական- տարերային էությունները: Այս ամենով հանդերձ աստվածասիրությունը և օկուլտիզմը ոգեկան մակարդակներ չեն, այլ հոգևոր են, աստղային, մոգական, թերևս հենց դրանք են մարդու որոնումների խորհրդանիշ հանդիսանում: Աստվածասիրությունն իր բոլոր դրսևորումներով, փիլիսոփայական տսակետից միամիտ է և կապում է իրեն փիլիսոփայալան տարբեր ձևերի հետ: Այստեղից էլ` ոգու նյութականացումն ու հոգևոր կյանքի մոգական պատկերացումը: Բայց ավելի նրբացած ու խորը փիլիսոփայություն ուսուցանում է, որ ոգին բացվում է սուբյեկտի մեջ, մարդու գոյության մեջ: Ոգին չի կարող օբյեկտ դառնալ և մտնել տիեզերքի աստիճանակարգության մեջ, ինչպես պնդում է վերամարմնավորման ուսմունքը: Անկասկած, վերամարմնավորման ուսմունքը կապված է մեծ, լիովին չլուծված մի խնդրի հետ, բայց այն էկզիստենցիալիստական չէ, հետևաբար չի լուծում մարդու ճակատագրի հարցը, որը էկզիստենցիայի ոլորտի խնդիր է և ոչ թե օբյեկտիվ- բնական: Վերամարմնավորման ուսմունքը բարդ կառուցվածք ունի: Նրա մեջ ճշմարտության հատիկ կա, բայց աղավաղված է, կեղծ ոգով ձևավորված: Այդ աղավաղումը կապված է մի երևույթի հետ, ըստ որի աստվածասիրությունն ու օկուլտիզնը վերադառնում են տիեզերական բազմադիվայնությանը, ինչից քրիստոնեությունն ազատում է մարդուն:

Թարգմ. Արմեն Դալլաքյան

%d bloggers like this: