Tag Archives: բեսթսելեր

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԲԵՍԹՍԵԼԵՐԸ

6 Հկտ

1950-ականներին ԱՄՆ-ում բեսթսելեր համարվող գրքերի վարկանիշային ցուցակները կազմում էին ոչ թե դրանց վաճառված օրինակների քանակից ելնելով, այլ ըստ այն բանի, թե քանի ընթերցող է գրախանութներում տվյալ գիրքը պահանջել: Ռադիոհաղորդավար Ջին Շեպերդը որոշեց չար կատակ անել և իր հաղորդումներից մեկի ժամանակ հայտարարեց, որ լավ կլինի, եթե մարդիկ կարդան Ֆրեդերիկ Յուինգի «I, Libertine» գիրքը: Միանգամից ասենք, որ ոչ նման գրող կար, ոչ էլ այդպիսի գիրք: Բայց արի ու տես, որ մի քանի օր անց հիշյալ գիրքը տեղ զբաղեցրեց «Նյու Յորք թայմզում» հրապարակված բեսթսելերների պաշտոնական հիթ-շքերթում: Հետո, բնականաբար, ամեն ինչ բացահայտվեց, իսկ այդ անվանումով և այդ կեղծանվամբ հեղինակի գիրք ԱՄՆ-ում իսկապես տպագրվեց ավելի ուշ:

732-251x250

%d bloggers like this: