Tag Archives: Բեռնարդ Շոու

ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ

7 Սպտ

Բեռնարդ Շոուն մի անգամ այցի գնաց իր քանդակագործ ընկերոջը` Ջեյքոբ Էփսթայնին և արվեստանոցում տեսավ մի հսկայական քարաբեկոր:
— Ի՞նչ ես պատրաստվում անել սրա հետ,- հարցրեց Շոուն:
— Չգիտեմ, դեռ չեմ որոշել,- ասաց քանդակագործը:
— Այլ կերպ ասած, դու քո ներշմչանքը պլանավորու՞մ ես,- զարմացավ գրողը:- Բայց մի՞թե չգիտես, որ արվեստագետը կարող է ցանկացած պահի փոխել իր մտադրությունը:
— Դա լավ է նրա համար, ով մտադրությունը վերանայելիս ստիպված է ընդամենը ճմռթել 5 գրամանոց թուղթը: Իսկ նա, ով գործ ունի 4 տոննայանոց քարաբեկորի հետ, ստիպված է մի փոքր այլ կերպ վարվել,- պատասխանեց Էփսթայնը:

1

ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ

2 Նյմ

Մերձավորի հանդեպ ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը: Ահա անմարդկայնութան իրական գագաթը: Վերջիվերջո, թանկագինս, եթե ուշադիր նայես մարդկանց, ինքդ էլ կզարմանաս, թե ատելությունը որքան նման է սիրուն:a20220

ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒ

5 Փտր

Կյանքն ինձ համար հալվող մոմ չէ: Դա կախարդական ջահի նման ինչ-որ բան է, որը մի ակնթարթ ընկել է իմ ձեռքը, և ես ուզում եմ նրան ստիպել բոցկլտալ հնարավորին չափ ավելի պայծառ, նախքան գալիք սերունդներին հանձնելը: Մենք երջանկությունից օգտվելու իրավունք չունենք, եթե այն չենք ստեղծել, ինչպես որ իրավունք չունենք օգտվելու այն հարստությունից, որը չենք վաստակել: Եթե երբևէ, հետամուտ լինելով երջանկությանը, դուք այն գտնեք, իր ակնոցը որոնող պառավի նման կնկատեք, որ երջանկությունը շարունակ եղել է ձեր քթի վրա:
Այնտեղ, որտեղ կամք չկա, չկա նաև ճանապարհ: Երբ մենք դադարում ենք գործ անել` դադարում ենք ապրել: Աշխարհում հաջողության հասած մարդիկ այն մարդիկ են, ովքեր վեր են կենում և փնտրում են իրենց հարկավոր դեպքը: Բազմաթիվ մեծ ճշմարտություններ սկզբում եղել են սրբապղծություն: Առաջադիմության դեմ առարկությունները միշտ հանգել են անբարոյականության մեջ մեղադրանքների: Փչացած մարդիկ նրանք են, որոնք սեր չունեն: Այդ պատճառով էլ նրանք ամոթ էլ չունեն: Նրանք ընդունակ են սեր խնդրել, որովհետև դրա կարիքը ունեն, նրանք ընդունակ չեն սեր առաջարկել, որովհետև նրանք տալու ոչինչ չունեն: Առաքինությունը ոչ թե այն է, որ խուսափես արատավոր դիտավորություններից, այլ այն, որ չունենաս դրանք: Իր գործողություններն արդարացնելու համար մարդը գտնում է ցանկացած պատճառ, բացի մեկից` իր հանցագործությունների համար, ցանկացած արդարացում, բացի մեկից` իր անվտանգության համար, ցանկացած առիթ, բացի մեկից, և այդ մեկը նրա վախկոտությունն է: Ատելությունը վախկոտի վրիժառությունն է իր զգացած վախի համար: Լինել վախի ստրուկը` ստրկության ամենավատթար տեսակն է:

%d bloggers like this: