Tag Archives: Բեթհովեն

ԲԵԹՀՈՎԵՆԻ ՉԱՓՈՎ

1 Ապր

Համաձայն Philips ընկերության պաշտոնական վարկածի, 1979 թվականին լույս աշխարհ եկած առաջին սեղմասկավառակի տարողությունը ճապոնացի մասնագետների կողմից մշակվել էր այնպես, որ նրա վրա ամբողջությամբ տեղավորվեր Բեթհովենի իններորդ սիմֆոնիան` 74 րոպե տևողությամբ, քանի որ դա Sony-ի ղեկավարի սիրելի ստեղծագործութունն էր:

63002859_1282400432_bethovencd

ԱՌԱՆՑ ԼՈՒՍՆԻ

18 Հլս

Լյուդվիգ վան Բեթհովենը դաշնամուրի համար գրված իր հայտնի սոնատը երբեք չի անվանել «Լուսնի սոնատ»: Կոմպոզիտորն այն հաշվառել է 14 համարի ներքո և ընդամենը կցել է հետևյալ ենթավերնագիրը. «Ֆանտազիայի ոգով»: Բեթհովենի մահից հետո երաժշտական քննադատ Լյուդվիգ Ռելշտաբն իր գրախոսականներից մեկում այդ ստեղծագործության առաջին հատվածը համեմատել է Ֆիրվալդշտետյան լճի վրա ընկած լուսնի լույսի հետ: Հետո արդեն լուսնային մակդիրը անբաժան դարձավ սոնատից:

pizap.com15002443939431

ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆ

19 Ապր

Սիրում եմ, ուրեմն գոյություն ունեմ, գոյություն ունեմ, քանզի սիրում եմ: Սիրտը` ահա բոլոր մեծ գործերի ճշմարիտ լծակը: Յուրաքանչյուր իսկական ստեղծագործության մեջ միտք կա, և կոմպոզիտորը նույնպես բանաստեղծ է: Երաժշտությունն առավել բարձր հայտնություն է, քան իմաստնությունն ու փիլիսոփայությունը: Երաժշտությունը միշտ բովանդակալից է: Երաժշտությունը ժողովրդական պահանջմունք է: Երաժշտությունը պետք է մարդկային հոգուց հուր ցայտեցնի: Մեծ արվեստը չպետք է ապականի իրեն` դիմելով անբարոյական սյուժեների: Իսկական արվեստագետը զուրկ է սնափառությունից, նա չափից ավելի լավ է հասկանում, որ արվեստն անհատնում է: Միայն իսկապես ճշմարիտն է ժայռի նման անսասան: Իսկ ես չգիտեմ գերազանցության այլ հատկանիշներ, բացի բարությունից: Ձեր երեխաներին մեծացրեք առաքինի: Միայն դա կարող է երջանկություն տալ: Մարդու մեծագույն արժանիքը ամենադժնդակ խոչընդոտները հաղթահարելու համառությունն է: Տաղանդավոր և աշխատասեր մարդու համար խոչընդոտ չկա:

ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆ

1 Նյմ

Նամակ Ջուլիետա Գուակարդիին
Հրեշտակ իմ, կյանք իմ, իմ երկրորդ ես`այսօր գրում եմ քեզ միայն մի քանի բառ և այն էլ մատիտով (քո մատիտով): Վաղը ստիպված եմ նոր բնակարան փնտրել ինձ համար, այնքան անհարմար է , հատկապես հիմա:
Եվ ինչի՞ համար է այս խորը թախիծը անխուսափելիից առաջ: Մի՞թե սերը կարող է գոյություն ունենալ առանց զոհերի, առանց ինքնամերժման: Դու կարո՞ղ ես անել այնպես, որ ամբողջովին ես պատկանեմ քեզ , իսկ դու ինձ: Աստված իմ: Սերը պահանջում է ամեն ինչ և ունի դրա իրավունքը: Ես զգում եմ դա այնպես, ինչպես և դու: Միայն թե դու շատ հեշտությամբ ես մոռանում այն, որ ես ապրում և պետք է ապրեմ մեր երկուսի համար`ՔՈ և ԻՄ:
Իմ ճանապարհորդությունը սարսափելի էր, ես վերադարձել եմ երեկ առավոտյան ժամը չորսին , ձիերը շատ քիչ էին, ես էլ որոշեցի այլ ճանապարհով գալ, սարսափելի էր: Բայց հետաքրքիր էր այն զգացողությունը, որը այցելեց ինձ ճանապարհի վերջում`ես երջանիկ էի , որովհետև ես հաղթահարեցի դժվարություններ:
Լավ , ինչևէ: Երևի շուտով մենք կհանդիպենք` գուցե հենց այդ պատճառով էլ ես չեմ կարող քեզ ասել այն եզրակացությունների մասին, որ արել եմ իմ կյանքի վերաբերյալ:
Գիտե՞ս, եթե մեր սրտերը միասին բաբախեին, ես հավանաբար դա չէի անի: Հոգիս լի է այն ամենով, ինչ կուզեի քեզ ասել:Լինում են պահեր, երբ ինձ թվում է , որ մեր լեզուն անզոր է: Ուրախացիր, զգա կյանքը, բայց խնդրում եմ շարունակիր մնալ իմը: Մնա իմ անփոխարինելին, միակ գանձը: Մնացած այն ամենի մասին ինչ լինում ևպետք է լինի մեզ հետ, հոգում է ԱՍՏՎԱԾ:
ՔՈ ՀԱՎԱՏԱՐԻՄ :

ՄԱՐԿ ՇԱԳԱԼ

18 Հկտ

Ի հեճուկս մեր աշխարհի բոլոր դժվարությունների, իմ մեջ պահպանվել է այն ոգեշունչ սիրո մի մասը, որով ես դաստիարակվել եմ, պահպանվել է հավատը Սերը ճաշակած մարդու նկատմամբ: Մեր կյանքում, ինչպես և նկարչի ներկապնակում, միայն մի գույն կա, որն ընդունակ է իմաստ տալ կյանքին և Արվեստին. Սիրո գույնը:
Այդ գույնի մեջ ես տարբերում եմ այն բոլոր հատկանիշները, որոնք ուժ են տալիս մեզ ցանկացած ասպարեզում ինչ-որ բան անելու:
Հաճախ հարցնում եմ ինքս ինձ, թե որտեղից է նման վեհասքանչ բնության մի մասնիկի`մարդու մեջ, այսքան դաժանություն: Հարցնում եմ ինքս ինձ, թե ինչպես կարող է դա լինել, երբ կան Մոցարտը, Բեթհովենը, Շեքսպիրը, Ջոտտոն, Ռեմբրանդտը և այնքան ուրիշներ` սկսած համեստ ու ազնիվ մշակներից, որ տաճարներ, հոյակերտ շինություններ են կառուցել, արվեստի բազում գործեր ստեղծել և վերջացրած նրանցով, ովքեր հորինել են այն ամենը, ինչ հեշտացնում ու բարելավում է մեր կյանքը: Հնարավոր է, որ մարդը, տիրելով երկրի վրա իշխանություն պարգևող բոլոր նոր միջոցներին, անզոր լինի իշխելու ինքն իրեն: Դա անհասանելի է իմ հասկացողությանը: Ի՞նչ կարիք կա փնտրել բնությունից դուրս: Ներդաշնակության և գեղեցիկի բանալիները պետք է որոնել իր մեջ: Այդ բանալիները մեր ձեռքերում են: Այն ամենը, ինչ ես տքնել եմ անել, դաժանությանը մարտահրավեր նետելու մի թույլ ճիգ է: Արվեստը, որով զբաղվել եմ մանկուց, ինձ սովորեցրել է, թե սերը կարող է նրան փրկել: Սիրո գույնն ինձ համար ճշմարտության գույնն է, Արվեստի ճշմարիտ նյութը. այնքան բնական, որքան ծառը կամ քարը…

Թարգմ. Զ. Սուրենյան

%d bloggers like this: