Tag Archives: բարություն

ԼՈՒԻ-ՖԵՐԴԻՆԱՆԴ ՍԵԼԻՆ

14 Սպտ

Համարձակությունն այն չէ, որ կարողանում ես ներել: Մենք առանց այդ էլ շատ բաներ ենք ներում: Իսկ դա մեզ վատ ծառայություն է մատուցում, և ահա դրա ապացույցը: Պատահական չէ, որ մեզ համար մարդկանցից ստորինը համարվում են բարի ծառաները: Չմոռանանք այս մասին: Ճշմարիտն ասած, վատ չէր լինի գիշերն ինչ-որ կերպ քնեցնել այդ բոլոր բարիներին ու քնած ժամանակ մեկընդմիշտ լուծել նրանց ու նրանց բարության հարցերը: Առավոտյան նրանց մասին կդադարեին բամբասել, և մենք կարող էինք ազատորեն չար լինել` որքան կցանկանայինք:

Եթե մարդիկ չար են, ապա ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ տառապում են: Սակայն դադարելով տառապել, նրանք դեռ երկար ժամանակ չեն դառնում գոնե փոքր-ինչ լավը:

Այս աշխարհը, հավատացնում եմ ձեզ, ընդամենը աշխարհից հեռանալու մեծ արտադրամաս է:Louis Ferdinand Celine

ՀԵՆՐԻ ԹՈՐՈ

25 Փտր

Բնությունն ինչպես կարող էր այնքան լուսավոր ու գեղեցիկ լինել, եթե մարդու կոչումը նույնպես այդպիսին չլիներ: Մարդու հագուստի կարկատանը երբեք իմ աչքում նրան չի նսեմացնում, քանի որ բարությունն է միակ զգեստը, որը երբեք չի հնանում: Ամենաքնքույշ բույսերն իրենց համար ճանապարհ են հարթում ամենակոշտ հողի միջով, ժայռերի ճեղքերով: Այդպես էլ բարությունն է: Ինչպիսի՞ սեպ, ինչպիսի՞ մուրճ, խոյահարմամբ առաջացած ինչպիսի՞ ճեղքվածք կարող է համեմատվել բարի, անկեղծ մարդու ուժի հետ: Ոչ մի բան չի կարող դիմակայել նրան: Իսկ այն արժանիքները, որոնք մենք գնահատում ենք ուրիշների մեջ, հավասարապես պատկանում են նաև մեզ: Մենք նկատում ենք միայն այն, ինչ ունենք ինքներս:
Իմանալ, թե ինչը գիտենք և իմանալ, թե ինչը չգիտենք` ահա թե որն է ճշմարիտ իմացությունը: Չթերագնահատենք փաստի նշանակությունը: Երբևէ նրա վրա կբացվի ճշմարտության ծաղիկը: Սակայն բավական չէ պարզապես սիրել ու արտահայտել ճշմարտությունը: Հարկավոր է սիրել ու արտահայտել ճշմարտությունը` հետամուտ լինելով որևէ բարձրագույն նպատակի: Եղեք ոչ միայն պարզապես լավ, եղեք ինչ-որ բանի համար լավ: Մարդիկ ծնված են հաղթանակների, այլ ոչ թե պարտությունների համար: Չի կարելի սպանել ժամանակը` դրանով չվնասելով հավիտենականությանը: Ճշմարտությունը տապանագրերում խիստ հազվադեպ է:

%d bloggers like this: