Tag Archives: բարիք

ԻՐՎԻՆԳ ՍԹՈՒՆ

14 Հլս

Նախ և առաջ մենք պնդում ենք, որ ամեն ճշմարտացի բան գեղեցիկ է` անկախ նրանից, թե որքան զզվելի այն կարող է թվալ: Մենք ընդունում ենք այն ամենը, ինչ գոյություն ունի բնության մեջ` առանց բացառությունների: Մենք կարծում ենք, որ դաժան ճշմարտության մեջ ավելի շատ գեղեցիկ բան կա, քան գեղեցիկ կեղծիքի մեջ: Մենք կարծում ենք, որ տառապանքը բարիք է, քանի որ այն ամենախորն է մարդկային բոլոր զգացմունքներից: Մենք համոզված ենք, որ զգացական սերը հրաշալի է` թող որ այն մարմնավորեն փողոցային պոռնիկն ու կավատը: Մենք կյանքն ընդունում են իր ողջ ներկապնակով` առանց որևէ բարոյական սահմանափակման: 

17591_542966662405337_1719639440_n
«Կյանքի ծարավը» գրքից

ԼՈՆԳԻՆՈՒՍ

19 Օգս

Հարստությունները, մեծարանքները, փառքը, անսահմանափակ իշխանությունը և դրանց պես բաները գայթակղում են սոսկ իրենց արտաքին փայլով: Խելացի մարդուն բարիք չի կարող թվալ այն, ինչի նկատմամբ տածած արհամարհանքի մեջ է առաջանում իսկական բարիքը: Զարմանք ու հիացմունք են առաջացնում ոչ թե կարծեցյալ բարիքներին տիրողները, այլ այն մարդիկ, որոնք լիակատար հնարավորություն ունենալով օգտնել նման բարիքներից, հպարտորեն մերժում են դրանք իրենց հոգևոր մեծության բարձրությունից…
Բնությունը երբեք մեզ` մարդկանց չի որոշել չնչին էակներ դարձնել, ոչ, նա մեզ կյանք ու տիեզերք է մտցնում` ինչպես մի հանդես, իսկ որպեսզի մենք լինենք նրա լիարժեք հանդիսատեսը ու դրա հարգալից նախանձախնդիրները, նա միանգամից ու ընդմիշտ մեր հոգու մեջ ներարկել է անշեջ սեր առհասարակ մեծի նկատմամբ, որովհետև այն առավել աստվածային է, քան մենք…
(Pseudo-Longinus)

%d bloggers like this: