Tag Archives: ԲԱՍՅՈ

ՄՈՐԵԽԸ

18 Նյմ

Մի անգամ աշնանը Բասյոն և Կիկակուն գնում էին բրնձի դաշտով: Կիկակուն իր ուշադրությունը գրաված կարմիր մորեխի մասին հոքու գրեց՝
Պոկիր զույգ թեւերը
Մորեխի-
Եվ կստացվի տաքդեղի պատիճ:
— Ոչ,- ասաց Բասյոն,- դա հոքու չէ: Դու մորեխին սպանեցիր: Եթե դու ուզում ես հոքու ստեղծել և նրան կյանք պարգևել, ապա պետք է ասես՝
Ավելացրու զույգ մի թեւ
Տաքդեղի պատիճին —
Եվ դու մորեխ կարարես:

ԲԱՍՅՈ

29 Հկտ

ՄԱՀՎԱՆ ՔԱՐԻ ՄՈՏ

Ժայռը թույն է շնչում:
Խոտը ամենուր կարմիր գույն ունի:
Եվ անգամ ցողը լուռ հրդեհվում է:

Ծաղկած թփուտներ,
Օ, գեթ մի գիշեր ապաստան տվեք
Շանն անօթևան:

Ծաղկած բալենու նուրբ ծաղիկներին
Ես էլ հյուր եղա,
Օ, հրաշք օրեր…

Թարմ. Ա. Մորիկյան

ՄԱՑՈՒՈ ԲԱՍՅՈ

26 Հկտ

ՀՈՔՈՒՆԵՐ

Ինչ արագ է սուրում լուսինը:
Անշարժ ճյուղերի վրա
Կախվել են կաթիլներն անձրևի:

* * *
Վերմակ մի հոգու համար,
Եվ սառցային, սև
Ձմեռվա գիշերը… Օ, թախիծ…

* * *
Անվերջանալի սառը անձրև է:
Այնպես է նայում ցրտահարված կապիկը,
Կարծես ծղոտե թիկնոցն է խնդրում:

* * *
Մանկության շունչը փչեց…
Ես գտա նկարն իմ հին.
Բամբուկի ծիլեր:

* * *
Գիշերային լռություն:
Լոկ պատի վրա, նկարի ետևում
Ծղրիդն է անվերջ զնգում:

* * *
Վերջ աշնան անձրևներին:
Արդեն ձեռքերն է տարածում
Կեղևը շագանակի:

%d bloggers like this: