Tag Archives: Արիստոտել

ԱՐԻՍՏՈՏԵԼ

14 Ապր

Մեծագույն հանցագործությունները կատարվում են ավելին ունենալու մղումներից դրդված, այլ ոչ թե առաջին անհրաժեշտության պահանջների համար: Օրինակ, բռնակալ դառնում են ոչ այն պատճառով, որ խուսափեն ցրտից: Դրա համար էլ մեծ պատիվները բաժին են հասնում ոչ թե նրան, ով կսպանի գողին, այլ նրան, ով կսպանի բռնակալին:Aristotel

ԱՐԻՍՏՈՏԵԼ

21 Հկտ

… Այսպիսով հայտնի է, որ մարդը քաղաքական կենդանի է` ավելի բարձր կոչումով, քան մեղուները կամ խմբերով ապրող այլ կենդանիներ: Համաձայն մեր տեսության` բնությունը ոչինչ իզուր չի անում, և մարդը` կենդանիներից առանձնացած, ապահովված է լեզվով հաղորդակցվելու ունակությամբ: Ձայների արձակումը սոսկ ծառայում է հաճույք և ցավ ցուցաբերելու համար, և այսպիսով այն ունակություն է, որն ընդհանրապես պատկանում է կենդանիներին. Նրանց բնույթը հնարավորություն է տալիս նրանց հասնել մի կետի, որտեղ նրանք ունեն հաճույքի ու ցավի զգացողություն և կարող են փոխանցել այդ զգացողություններն իրար: Սակայն լեզուն ծառայում է ասելու համար, թե ինչն է շահավետ և ինչը` հակառակը, և կենդանիների հետ համեմատած` մարդկանց յուրահատկությունը հանդիսանում է այն, որ նրանք ունեն չարի ու բարու, արդարության և անարդարության ու նման այլ առանձնահատկությունների ընկալում…
Այն մարդը, ով մեկուսացված է, ով անկարող է կիսել քաղաքական ընկերության շահույթը կամ էլ կարիք չունի կիսելու այն, քանի որ արդեն ինքնուրույն է, քաղաքականության մաս չի կազմում, և այդ պատճառով էլ պետք է լինի կամ գազան, կամ աստված:

ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՃԱՆՃԸ

21 Օգս

Ժամանակին կաթոլիկ եկեղեցին Արիստոտելին հռչակեց անառարկելի հեղինակություն: Նա, ով կհանդգներ կասկածի տակ դնել նրա որևէ ասույթ, անմիջապես համարվում էր հերետիկոս, Պապի թշնամի և ենթարկվում էր խստագույն պատիժների: Բայց արի ու տես, որ ծերուկ Արիստոտելը մի հարցում սայթաքել էր, կամ գուցե որոշել էր չար կատակ անել ապագա սերունդների հետ: Բանն այն է, որ նա սահմանել էր, թե սովորական ճանճը չորս ոտք ունի: Ինչ խոսք, դա ստուգելը հեշտից էլ հեշտ էր, սակայն մի քանի դար շարունակ վեցոտանի ճանճերն առանց խղճի խայթի նստում էին հույն մտածողի հետնորդների քթին, իսկ նրանցից և ոչ մեկը չէր հանդգնում վիճարկել այդ պնդումը: Մոտ երկու հազար տարի պահանջվեց, որպեսզի հայտնվեր ոմն Ուլիս Ալդրովանդի` իտալացի կենսաբան, և ուղղեր անհեթեթությունը: «Իհարկե, Արիստոտելն անվիճելի հեղինակություն է, սակայն ճանճը վեց ոտք ունի»,- հայտարարեց համարձակ իտալացին՝ ի զարմանս շատ-շատերի…
Եվ այսքանից հետո դուք դեռ ցանկանում եք, որ վաղն ևեթ բացահայտ ճշմարտությունները ընդունվեն անվերապահորե՞ն… Միամիտներ: Առջևում ձեր սպասումի երկու հազար տարին է…

Հովիկ Չարխչյան

ԱՐԻՍՏՈՏԵԼ

1 Նյմ

ԽՐԱՏՆԵՐ
-Անմիտ, անզգամ մարդու հետ գինի խմելուց լավ է իմաստուն բարեկամի հետ քար կրելը։
-Թագավորներին ու մեծամեծներին մոտ լինելուց լավ է հեռու մնալը։
-Ուր որ ձեռքդ չի հասնում, մի՛ մեկնիր։
-Մատնիչ լինելուց լավ է ծովն ընկնելը։
-Սովածության պատճառով գողություն անելուց լավ է սոված մեռնելը։
-Լավ է մուրալով հաց ուտել, քան հարբեցող ու զազրախոս մարդկանց ընկեր լինել։
-Լավ է աղքատ պատանի, քան ծեր ու անմիտ թագավոր։
-Վայ նրանց, որ բարուն չար և չարին բարի են ասում, քաղցրին՝ դառն, լույսին՝ խավար և խավարին լույս:
-Դաստիարակութեան մէջ առաջնայինը պէտք է լինի գեղեցիկը և ոչ թե վայրենի կենդանականը:
— Ամոթ է, եթե չես կարողանում պաշտպանվել ձեռքով, կրկնակի ամոթ, եթե չես կարողանում պաշտպանվել խոսքով:
— Առաքինության մասին լավ դատողություններ անելը դեռևս չի նշանակում լինել առաքինի, իսկ խորհրդածություններում արդարացի լինելը դեռևս չի նշանակում գործնականում լինել արդարացի: Մենք այն բանի համար չենք դատողություններ անում, որ իմանանք, թե ինչ է առաքինությունը, այլ նրա համար, որ դառնանք լավ մարդիկ:

%d bloggers like this: