Tag Archives: Արթուր Շոպենհաուեր

ԱՐԹՈՒՐ ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ

3 Հնս

Երիտասարդ տարիներին գերիշխում է հայեցողությունը, իսկ ծերության ժամանակ՝ խորհրդածությունը: Առաջինը պոեզիայի շրջանն է, երկրորդը՝ փիլիսոփայության: Եվ գործնական կյանքում էլ մեր քայլերը պայմանավորվում են երիտասարդ օրերին՝ դիտումով ու տպավորություններով, իսկ ծերության շրջանում՝ ընդամենը խորհրդածությամբ:arthur-schopenhauer

ԱՐԹՈՒՐ ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ

22 Մյս

… Հարցնենք մեզ ամենայն հնարավոր անկեղծությամբ. մի՞թե այս ամառ մեզ մոտ չվող ծիծառը նույնը չէ, որ պտույտ էր գալիս դեռևս աշխարհի արշալույսին, և մի՞թե այդ ժամանակաընթացքում արարման հրաշքը ոչնչից իսկապես կրկնվել է միլիոն անգամ, որպեսզի ի զվարճանս ամենքի՝ այդչափ էլ բազմիցս չքանա առ բացարձակ ոչինչը: Թող ինձ խև համարեն, եթե ես սկսեմ հավատացնել, որ իմ առջև խաղացող կատվիկը հենց նույնն է, որ ցատկոտում ու մագլցում էր այստեղ երեք հարյուր տարի առաջ, սակայն մի՞թե առավել խելացնորություն չէ նրան բացարձակ ուրիշը համարելը…

ԱՐԹՈՒՐ ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ

12 Դկտ

Որ մեր սուբյեկտիվությունն անհամեմատ ավելի կարևոր է մեր երջանկության և առողջության համար, պարզորոշ հաստատվում է այն իրողությամբ, որ, օրինակ, քաղցը լավագույն խոհարարն է, կամ որ տարեցն անտարբեր է նայում պատանության աստվածուհուն` կնոջը, և ի վերջո այդ ամենը հաստատվում է հանճարի կամ սրբի կյանքով:
Հատկապես առողջությունն այնքան է գերակայում բոլոր արտաքին բարիքներին, որ առողջ չքավորը հիվանդ արքայից ավելի երջանիկ է: Հանդարտ, ուրախ զվարթությունը, որը լավ առողջության և ճիշտ դատող խելքի հետևանք է, զուսպ կամքը և այդ ամենի հետ մաքուր խիղճը. ահա այն բարիքները, որոնց չեն կարող փոխարինել ոչ մի պաշտոն ու հարստություն: Այն, ինչ նշանակում է մարդն իր իսկ համար, ինչն ուղեկցում է նրան նույնիսկ միայնության մեջ, և որը չի կարող նվեր տրվել կամ խլվել, ակնհայտորեն ավելի էական է իր ունեցածից և այն բանից, ինչով նա ներկայանում է ուրիշ մարդկանց: Խելացի մարդն իր մտքերի և երևակայության մեջ կգտնի հրաշալի զվարճալիքներ, նույնիսկ երբ մենակ է, իսկ ահա զրուցակիցներին, ներկայացումները, ճամփորդություններն ու զվարճություններն անվերջ փոխելը անգամ տխմարին չեն ձերբազատի իրեն հոշոտող ձանձրույթից: Լավ, հավասարակշռված, զուսպ բնավորություն ունեցող մարդը նույնիսկ ծանր պայմաններում կարող է իրեն բավարարված զգալ, ինչին վիճակված չէ հասնել ագահ, նախանձ և չար մարդուն, որքան էլ նա հարուստ լինի:

%d bloggers like this: