Tag Archives: ԱՐԹՈՒՐ ԿՈՆԱՆ ԴՈՅԼ

Elementary

22 Հկտ

Գուցե անհավատալի թվա, բայց Արթուր Կոնան Դոյլի հերոսի` Շերլոկ Հոլմսի հայտնի արտահայտությունը` «Elementary», որ կարելի է լսել նրա մասին պատմող բոլոր ֆիլմերում, երբեք չեք հանդիպի հանրահայտ խուզարկուի մասին գրված գրքերում: Իրականությունն այն է, որ հիշյալ արտահայտությունը հորինել էին Կոնան Դոյլի վեպերի մոտիվներով թատերական մի ներկայացման բեմադրիչները: Իսկ դետեկտիվ գրքերի հեղինակն այդ բառն ընդամենը մեկ անգամ է գործածել` «Կուզիկը» պատմվածքում:

Sherlock-Holmes-007

 

ԳՐՈՂԸ ՈՐՈՆՈՒՄ ԷՐ ԳՐՈՂԻՆ

28 Հնս

1926 թվականին Ագաթա Քրիստիի ամուսինը խոստովանեց, որ դավաճանել է նրան ու ապահարզան պահանջեց: Այդ դեպքից հետո դետեկտիվ վեպերի հանրահայտ հեղինակը հանկարծ անհետացավ: Մեկ-երկու օր անց գտան նրա լքված ավտոմեքենան ու հագուստները: 10 օր շարունակ հարյուրավոր ոստիկաններ և հազարավոր կամավորներ որոնում էին Ագաթա Քրիստիին և վերջապես նրան գտան մի փոքրիկ հյուրանոցում, ողջ և առողջ: Ի դեպ, հյուրանոցում նա գրանցվել է ամուսնու սիրուհու անունով: Հետո խոսում էին, թե իբր դժբախտ կինը փորձել է այդպես վրեժ լուծել անհավատարիմ կողակցից` մտածելով, թե իրավապահները վերջինիս կկասկածեն սպանության մեջ:
Բայց այս պատմության ամենահետաքրքիր դրվագն այն է, որ Քրիստիին այդ օրերին որոնում էր նաև մեկ ուրիշ գրող` հանրահայտ Շերլոք Հոլմսի կնքահայր Արթուր Կոնան Դոյլը: Միայն թե նա այս անգամ ոչ թե դիմել էր դեդուկտիվ մեթոդի օգնությանը, այլ պարզապես վերցրել էր Ագաթա Քրիստիի ձեռնոցը և այն տարել էր գուշակուհու մոտ…

pizap.com14985297433981

ԱՐԹՈՒՐ ԿՈՆԱՆ ԴՈՅԼ

15 Հլս

Կանայք այնպիսի ոգու ուժ ունեն, որի հետ չի համեմատվի տղամարդկային ոչ մի խիզախություն:

Կնոջ սիրտն ու կնոջ բանականությունը անլուծելի հանելուկ են տղամարդկանց համար: Դրանք կարող են ներել ու արդարացնել սպանությունը և միևնույն ժամանակ աննշան մի զանցանք ի վիճակի է նրանց պատճառել տառապալից ապրումներ:

Մեծ կենսափորձն ու խորհրդավորությունը միշտ էլ կանանց մոտ հետաքրքրասիրություն են հարուցում և ի վերջո` սեր: Որքան սառը կլիներ այս աշխարհն առանց կնոջ սիրո:

Կանանց մի արգելեք: Նրանք, միևնույն է, կանեն իրենց ուզածի պես:

Կանանց չի կարելի լիովին վստահել, նույնիսկ նրանցից լավագույններին:

image

%d bloggers like this: