Tag Archives: Արթուր ԱԴԱՄՈՎ

ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՈՎ

14 Ապր

Երբեմն կյանքի այս վիթխարի ամբողջությունն այնքան եղերականորեն գեղեցիկ է թվում, որ ինձ նետում է հափշտակության մեջ: Բայց շատ հաճախ նա թվում է իբրև հրեշային կենդանի, որ թափանցում է ներսս, հրում-անցնում է ինձ և այն ժամանակ ես տեսնում եմ, որ ամեն տեղ է այդ կենդանին, իմ ներսում և ինձնից դուրս: Եվ իր սոսկալի մագիլները մխրճում է մարմնիս մեջ և վայրկյան առ վայրկյան ավելի ուժգին է տիրում ինձ: Այդ ժամանակ ազատագրվելու միակ ճանապարհը գրելն է` տեղյակ պահելու համար ուրիշներին, որ նույն մտատանջության մեջ միայնակ չզգան իրենց և գոնե որոշ չափով կարողանան ազատվել դրանից:1379008969_Cramer_EleonoreDechartre_Adamov

ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՈՎ

1 Ապր

Ի՞նչ կա: Ամենից առաջ գիտեմ, որ ես կամ: Բայց ո՞վ եմ ես: Միակ բանը որ գիտեմ իմ մասին, այն է, որ ես տառապում եմ: Ու եթե տառապում եմ, ապա նրա համար, որ իմ էության խորքում կրճատում կա, բաժանում կա: Բաժանված եմ, սակայն չգիտեմ, թե ինչից: Չեմ կարող նրան անուն տալ: Բայց բաժանված եմ: Նախապես դա կոչվում էր Աստված: Այսօր նա անուն չունի այլևս:ад1742

ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՈՎ

25 Հկտ

ԱՆԴԱՄԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ես կանգնած եմ մրցահարթակի կենտրոնում և ոչ հրամայում եմ ոչ հնազանդում.
Ես ծարավ չեմ միայն վիրավորներն են ծարավում
Ես քաղցած չեմ տկարները երբեք չեն քաղցում
Եթե ճչում եմ ապա միայն ճչալու համար
Եթե կանչում եմ ապա միայն ինձ կանչելու համար.
Եթե լռում եմ ապա միայն այն պատճառով որ այլևս չեմ կարող բաշխել իմ հեկեկանքը
Քանզի մարմինս անդամալույծ է
Եթե գիշերը ծակում է գիշերը եթե ձյունը ինձ ծածկում է վերքերով
Ես ի՞նչ գիտեմ
Ես գիտեմ միայն որ ուզում եմ թևերս տարածել ծառի ճյուղերի պես
Ես այլևս չեմ կարողանում
Կարասիները տեղ են փոխում
Մահճակալը ինձ քարշ է տալիս սենյակում
Բայց ես չեմ շարժվում
Եթե հարվածեն աչքերիս եթե այրեն քունքերս մեկ է ես չեմ շարժվելու
Քանզի չեմ կարողԱ
Ես շատ աշխատեցի հարմարվել ոչինչ չի ժայթքում իմ բերանից
Որը անկասկած կնքված է մղձավանջով և անեծքով
Եթե ոչ իմ հառաչանքով
Երկինքը կարող է ամուսնանալ ծովի հետ և նրան այլակերպել
Մանուկները կրակե գավազաններով խաղան թե զինվոր-զինվոր
Երկինքը կարող է ավազակուլ անել ծովին և մանուկները կարող են վերջապես հրաժարվել մեծանալուց
Սեփական մարմնի բանտարկյալ ես միշտ մնալու եմ տեղում
Նույն մրցահարթակի կենտրոնում նույն դիրքում
Նույն նույն նույն շնչառությամբ և նույն հոգեվարքով։

%d bloggers like this: