Tag Archives: Արարատ Ղարիբյան

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԼԵԶՎԱԲԱՆԸ ԵՐԳ ԳՐԵՑ

28 Օգս
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր,
Իմ հոգու հետ դու խաղում ես անդադրում,
Հույս ես վառում քո հայացքով ամեն օր.
Մեկ կանչում ես, մեկ էլ խաբում, մոլորում.
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր։

Քչերին է հայտնի, որ այս սիրված երգի բառերի հեղինակը ճանաչված լեզվաբան, ակադեմիկոս Արարատ Ղարիբյանն է: Երիտասարդ տարիներին նա բանաստեղծական փորձեր էր անում, և դրանցից մեկին էլ վիճակված էր վերածվել երգի: Հետաքրքրական է, որ «Դու անմեղ ես» երգի երաժշտությունն էլ գրել է մասնագիտությամբ ինժեներ Հասմիկ Ենգիբարյանը:

%d bloggers like this: