Tag Archives: ատելություն

ՄՈՐԻՍ ԴՐՅՈՒՈՆ

28 Նյմ

Երախտապարտ եմ, Տեր, որ դու ինձնից չխլեցիր ատելության զգացումը: Միայն ատելության ուժի շնորհիվ է, որ ես դեռ գոյատևում եմ այս երկրի վրա: Փոխադարձ ատելությունը երկու մարդու կապում է նույնքան ամուր թելերով, որքան բաժանված սիրո դեպքում: Եվ երբ երկրի երեսից անհետանում է թշնամին, որի դեմ երկար տարիներ դավեր ես նյութել, քո սրտում մնում է դատարկությունը, ճիշտ այնպես, եթե ասենք այնտեղից հեռանար մեծագույն կիրքը:

Ընդունված է կարծել, որ ուժեղ ոգու տեր են հատկապես նրանք, ովքեր կարողանում են խոստովանել իրենց սխալը: Սակայն գուցե թե ավելի ուժեղ է նա, ով երբեք այդ բանը չի խոստովանում…maurice_druon

ՌՈԲԵՐՏ ՎԱԼԶԵՐ

13 Մյս

Քիչ բան կա արդյո՞ք, որ ես սիրում եմ: Բայց արդյո՞ք միշտ եմ ես հակված սիրո: Կարծում եմ, ես իրավունք ունեմ ժամանակ առ ժամանակ վատ տրամադրություն ունենալ, ինչպես և ուզածդ այլ մի մարդ: Այդպիսի բաներ ում հետ ասես պատահում են: Երբեք ատելություն չապրելով, կկարողանայի՞ ես արդյոք ինչ-որ բան սիրել: Բերկրանքները չեն սպառվում, սակայն դառնությունները նույնպես, ես կգտնեի, թե ինչ պատասխանել այդ առթիվ… Քեզ հետ պատահե՞լ է, որ հիասթափեցնելով ինչ-որ մեկին, դու դրանից ուրախացել ես: Մարդն ունա՞կ է դրան: Օ՜, մարդը շատ բանի է ընդունակ: Այո, նրա հետ շատ տարօրինակ բաներ կարող են պատահել: Իսկ այն մասին, թե ինչքան բան կա տարօրինակի և պարզունակի միջև, նույնիսկ չեմ էլ հիշատակի: Այստեղ ես դիտավորյալ խոսում եմ պարապ բաներից: Լավ մնա: Բարությունն անգետ է, բայց դու, համենայն դեպս, հնարավորինս պահպանիր քո մեջ ձգտումն առ այն:

%d bloggers like this: