Tag Archives: անցողիկ

ԱՆՑԱՎՈՐ

2 Նյմ

— Անցած լինի:
Քո շփոթված պատասխանից հետո քեզ ասում եմ. «Անցած լինի»: Այսինքն` մոռացիր դրա մասին, այսինքն` թողնենք թիկունքում, քանի որ այլևս կարևոր չէ այն, ինչը քիչ առաջ կարևոր էր: Կարևորն անկարևորի վերածելու այս թեթևության մեջ է մեր հաշտությունը, այս զոհաբերման ծեսի մեջ է քեզ մերձ պահելու ակնկալիքը, ինչ-որ բան անպայման կորստի մատնելու մեջ է ինչ-որ բան ունենալու պայմանը: Ու ես քեզ ասում եմ. «Անցած լինի»:
Եվ այսպես անցած եղավ այն, ինչ կարևոր էր, որ մնար այն, ինչը ցանկանում էինք:

Հ. Չ.1347287911_1347205258-398

 

ՍԵՎԱԿԻ ԱՆՏԻՊ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

7 Հնվ

ԱՆՑՈՂԻԿ ՄՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Եվ ինչի՞ց, տեր Աստված, ինչի՞ց է,
Մարդիկ են երբ ծնվում` լալիս են,
Ծաղիկներն են բացվում` բուրում են:
Եվ ինչի՞ց, տեր Աստված, ինչի՞ց է…
Մենք նաև չենք ծնվել որոշմամբ
Ու ոչ էլ որոշմամբ մեծացել:
Էլ ինչու՞ տառապենք որոշմամբ:
Եվ ովքե՞ր, և ո՞վ է որոշում…
Չեմ իշխել-հանդգնել ասելու,
Բայց հիմա հանդգնեմ և ասեմ,
Որ նույնիսկ մեռնելու համար էլ
Նախ ապրել, ապրել է հարկավոր…
Եվ այդ ի՞նչ կստացվի, եթե միշտ
Քաղցի դեմ ես տամ քեզ ինչ-որ դեղ
Եվ առնեմ ձեռքիցդ դրա տեղ
Կարագած ու մեղրած քո հացը…
Եվ թեպետ դժվար է կռահել
Վախճանը լավ գրքի
Ու վերջը վատ կյանքի,
Եվ թեպետ առայժմ լոկ ներկան է ներկա,
Մնացած ամեն ինչ բացակա-բացակա,
Բայց մեկ է,
Շարունակ այսպես չի գնալու,
Սիրելիս, այսպես չի մնալու:
Սիրելիս, հասկացիր վերջապես
Ու տես, որ… հանկարծ ուշ չլինի…

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

20. 3. 64 թ. Դիլիջան

%d bloggers like this: