Tag Archives: ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

18 Նյմ

Ճակատագիրն իբրև արտաքին ուժ գոյություն չունի: Սակայն գոյություն ունի մի ինչ-որ ներքին ճակատագիր: Վրա է հասնում պահը, երբ մարդը հանկարծ իրեն խոցելի է զգում: Եվ այդ ժամանակ վրիպումները կլանում են նրան, ինչպես գլխապտույտը:51063

ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

12 Հլս

Մեծերը շատ են սիրում թվեր: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր ընկեր ունես, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Նրանք երբեք չեն ասում. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա, ի՞նչ խաղեր է սիրում խաղալ, սիրու՞մ է թիթեռներ որսալ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է, քանի՞ եղբայր ունի, որքա՞ն է նա կշռում, որքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո էլ երևակայում են, թե ճանաչեցին մարդուն:041-800x420

ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

8 Հլս

«Միլիոնավոր տարիներ բույսերի վրա ծաղիկներ են ծաղկում: Եվ միլիոնավոր տարիներ գառնուկներն այնուամենայնիվ ուտում են ծաղիկները: Դե մի՞թե սա լուրջ գործ չէ` հասկանալ, թե ինչու՞ են նրանք ամեն գնով փուրձում փշեր աճեցնել, եթե փշերից ոչ մի օգուտ չկա: Մի՞թե կարևոր չէ այն, որ ծաղիկներն ու ոչխարները պատերազմում են իրար դեմ: Մի՞թե սա ավելի լուրջ ու կարևոր չէ, քան հաստլիկ պարոնի հանրահաշիվը: Բայց եթե ես գիտեմ աշխարհում միակ ծաղիկը, այն աճում է միայն իմ մոլորակում և ուրիշ որևէ տեղ նրա նմանը չկա, իսկ փոքրիկ գառնուկը մի գեղեցիկ օր հանկարծ կվերցնի ու կուտի նրան ու նույնիսկ չի էլ իմանա, թե ինքն ինչ արեց, սա, քո կարծիքով, կարևոր չէ՞»:

Նա շիկնեց հետո նորից սկսեց խոսել. «Եթե սիրում ես ծաղիկը` միակը, որի նմանը գոյություն չունի բազում միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա, դա բավական է. նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ ասում ես ինքդ քեզ. «Հեռվում ինչ-որ տեղ ապրում է իմ ծաղիկը: Բայց եթե գառնուկը նրան ուտի, դա նույնն է, թե բոլոր աստղերը միանգամից մարեն: Եվ դա, քո կարծիքով, կարևոր չէ՞»:

Little_prince_by_Smiely

%d bloggers like this: