Tag Archives: Անտոն Չեխով

ՉԵԽՈՎԻ ՀՈԳՈՒ ԿՈԿՈՐԴԻԼՈՍԸ

21 Նյմ

Ձեր սիրելիին իր անունից բացի դուք ինչպե՞ս եք դիմում: Յուրաքանչյուրը գտնում է նախընտրելի բառերն ու համեմատությունները: Իսկ ահա ռուս գրող Անտոն Չեխովը իր կնոջը` Օլգային հասցեագրած նամակներում գործածում էր անսովոր և նույնիսկ արտառոց հաճոյախոսություններ ու փաղաքշական անուններ: Այդ գրագրության մեջ կարելի է հանդիպել այսպիսի որակումների` իմ շնիկ, օձ, իսկ բուռն զեղումների պահերին նա գրում էր. «Իմ հոգու կոկորդիլոս»:

1537607459187535164

ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

30 Մյս

Եթե ֆիզիկական և բարոյական անմաքրությունը մի տեղից քշես, այն մեկ ուրիշ տեղ կփոխադրվի…
Նախապաշարմունքները և այդ բոլոր զազրելի ու նողկալի առօրյա բաները հարկավոր են, որովհետև դրանք ժամանակի ընթացքում վերածվում են մի որևէ պետքական բանի, ինչպես գոմաղբը՝ սևահողի։ Աշխարհում չկա ոչ մի այնպիսի լավ բան, որ իր սկզբնաղբյուրում աղտ չունենա։616

ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

12 Հկտ

Ես քայլում եմ աստիճանով, որը կոչվում է առաջընթաց, քաղաքակրթություն, մշակույթ, գնում ու գնում եմ` որոշակի չիմանալով, թե ուր եմ գնում, բայց, ճշմարիտ եմ ասում, հենց միայն այդ հրաշալի աստիճանի համար արժե ապրել: Իսկ դուք գիտե՞ք, թե հանուն ինչի եք ապրում,- հանուն նրա, որ ոմանք չհարստահարեն մյուսներին, որպեսզի նկարիչը և նա, ով նրա համար ներկն է շաղախում, ճաշեն միանման…

Հարցը` լավություն անել, թե վատություն, յուրաքանչյուրը վճռում է ինքն իր համար` չսպասելով, թե երբ մարդկությունը կմոտենա այդ հարցի լուծմանը զարգացման աստիճանական ճանապարհով: Ընդ որում, աստիճանականությունը փայտ է` երկու ծայրով: Մարդասիրական գաղափարների աստիճանական զարգացման գործընթացի կողքին նկատվում է նաև այլ կարգի գաղափարների աստիճանական աճը…chehov

ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

7 Դկտ

Մարդկային երջանկության մասին ունեցած իմ մտքերին միշտ էլ, չգիտեմ ինչու, մի տխուր բան էր խառնվում. իսկ հիմա երջանիկ մարդ տեսնելով` ես համակվեցի մի ծանր, հուսահատության մոտեցող զգացումով: Առանձնապես ծանր էր ինձ համար այդ գիշերը: Իմ անկողինը գցեցին եղբորս ննջարանին կից սենյակում, և ես լսում էի, թե ինչպես նա չէր քնում, վեր էր կենում, մոտենում հաղարջով լի ափսեին ու մի-մի հատ վերցնում: Ես միտք էի անում, թե իրոք, որքան գոհ, երջանիկ մարդիկ կան: Ինչպիսի ճնշող ուժ է դա: Նայեցեք այս կյանքին. ուժեղների լկտիություն ու անգործություն, թույլերի տգիտություն ու անասնակերպություն, չորս կողմը անասելի աղքատություն, նեղություն, այլասերում, հարբեցողություն, կեղծավորություն, ստախոսություն… Մինչդեռ բոլոր տներում ու փողոցներում լռություն է, անդորր. քաղաքում ապրող հիսուն հազարի մեջ չկա մեկը, որ ճչա, բարձրաձայն վրդովվի: Մենք տեսնում ենք նրանց, ովքեր շուկա են գնում մթերքի. ցերեկն ուտում են, գիշերը` քնում, ասում են իրենց դատարկ խոսքերը, ամուսնանում, ծերանում, բարեհոգաբար գերեզման տանում իրենց ննջեցյալներին. սակայն մենք չենք տեսնում ու լսում նրանց, որոնք տառապում են, և այն, որ ահավոր է կյանքում, տեղի է ունենում կուլիսների ետևը: Ամեն ինչ խաղաղ է, հանգիստ, բողոքում է միայն համր վիճակագրությունը. այսքան մարդ է խելագարվել, այսքան դույլ ջուր է խմվել, այսքան երեխա է մահացել թերսնումից… Եվ, ակներևաբար, այսպիսի կարգ ու կանոն է պետք. ակներևաբար, երջանիկն իրեն լավ է զգում լոկ այն պատճառով, որ դժբախտները լուռ տանում են իրենց լուծը և առանց այդ լռության երջանկությունն անկարելի կլիներ: Սա ընդհանուր հիպնոս է: Պետք է որ յուրաքանչյուր գոհ, երջանիկ մարդու դռան ետևը կանգներ որևէ մեկը` մուրճը ձեռքին և թակոցով շարունակ հիշեցներ, որ կան դժբախտներ, որ, ինչքան էլ նա երջանիկ լինի, կյանքը վաղ թե ուշ ցույց կտա նրան իր մագիլները, մի փորձանք կպայթի` հիվանդություն, աղքատություն, կորուստներ, և նրան ոչ ոք չի տեսնի և չի լսի, ինչպես նա հիմա չի տեսնում և չի լսում ուրիշներին: Սակայն մուրճը բռնած այդ մարդը չկա, երջանիկն ապրում է իր համար, և առօրյա մանր հոգսերը հուզում են նրան թեթևակի, ինչպես կաղմախիին երերող քամին, և ամեն ինչ մնում է բարեհաջող:

ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

3 Նյմ

… Մեծագործ մարդիկ պետք են ինչպես արևը։ Կազմելով հասարակության ամենաբանաստեղծական ու կենսախինդ տարրը, նրանք արթնացնում են, հանգստացնում և վեհացնում։ Նրանց անհատականությունները կենդանի փաստաթղթեր են, որոնք հասարակությանը ցույց են տալիս, որ, բացի այն մարդկանցից, որոնք վիճում են լավատեսության ու հոռետեսության մասին, ձանձրույթից գրում են միջակ պատմվածքներ, ավելորդ նախագծեր և էժանագին դիսերտացիաներ, որոնք անառակություն են անում հանուն կյանքի բացասման և ստում են ի սեր մի կտոր հացի, կան այլ կարգի մարդիկ՝ սխրանքի, հավատի և հստակորեն գիտակցված նպատակի մարդիկ։

* * *
Կյանքում բաներ կան, որոնք, ինչքան էլ որ անարդար ու սխալ թվան, այլընտրանք չունեն։ Մեկին հոգեբուժարանում են փակում, մյուսին ծեծում են, երրորդին՝ բանտարկում։ Կարծես թե լավ չի, կարծես թե սխալ է, ինչ-որ բան խախտված։ Բայց, ուրիշ ո՞նց, ու՞ր է երկրորդ տարբերակը։ Սխալը մատնացույց անելը հեշտ է, իսկ լուծումը տալը՝ երբեմն անհնարին։ Փնտրում ես, փնտրում՝ պատասխան չկա։
Եթե չես տեսնում դիմացինիդ ցավը, չես ուզում հասկանալ, չես ուզում մտնել դրության մեջ, կյանքը շատ հաճախ թեքում է ղեկը քո ուղղությամբ։ Ու դու, կյանքիդ գնով, առողջությանդ, ազատությանդ կամ էլի ինչ-որ մի շատ թանկարժեք բանի, բայց հասկանում ես ի վերջո, տեսնում ես խորքը, անդունդի հատակը՝ արդեն քո առջև բացված։ Ու քեզ թվում է, թե դու ավելի ահավորը տեսար, մինչդեռ իրականում մանրուք ես դու էլ, քո կյանքն էլ, քո ցավն ու դարդն էլ։
Մահը կգա, քեզ կքշի, կհավաքի կտանի, նույնիսկ փոշու հատիկի չափ արժեք չես ունենա, մինչդեռ քեզ թվում է թե աշխարհը քո շուրջն է պտտվում, ու արևը քեզ համար է ծագում։

%d bloggers like this: