Tag Archives: ԱՆՆԱ ԳԱՎԱԼԴԱ

ԱՆՆԱ ԳԱՎԱԼԴԱ

4 Հնվ

Լինում են այնպիսի պահեր, երբ ճակատագրին պիտի սադրել: Այն իմաստով, որ նրան պետք է մարտահրավեր նետել: Այո, վաղ թե ուշ միշտ գալիս է պահը, երբ դու պիտի բռնես հաջողության պոչից և ստիպես նրան դեմքով շրջվել դեպի քեզ` ողջն իբրև խաղագումար դնելով: Քո բոլոր խաղանիշերը, ամբողջ կանխիկը, սև օրվա համար կուտակածը: Քո հարմարավետությունը, թոշակը, գործընկերների հարգանքը, կարգավիճակը, ողջը: Այս դեպքում խոսքը ոչ թե «Օգնիր ինքդ քեզ ու թող երկինքն ապավեն լինի»-ի մասին է, այլ «Զվարճացրու երկնքին և գուցե թե նա վարձահատույց լինի»:IMG_0524

ԱՆՆԱ ԳԱՎԱԼԴԱ

11 Օգս

Ես նստեցի ու գլուխս առա ձեռքերից մեջ:

Ես կուզեի ետ պտուտակելով գլուխս դուրս հանել, դնել իմ դիմաց` հատակին և ոտքի ճշգրիտ հարվածով ուղարկել որքան հնարավոր է հեռու:

Այնքան հեռու, որ նրան ոչ ոք ու երբեք այլևս չգտներ:

Բայց ես ախր գնդակին հարվածել էլ չգիտեմ:

Հաստատ կվրիպեի:rubric_issue_event_422796

ԱՆՆԱ ԳԱՎԱԼԴԱ

9 Օգս

Ես սարսափելի հիվանդ եմ… և դա հավանաբար անբուժելի է:

Ես հիվանդ եմ հիմարությամբ ու հպարտությամբ,

Ես հիվանդ եմ անժամանակ վճիռներով ու անմիտ արարքներով,

Ես հիվանդ եմ ոչնչի համար հեղված արցունքներով, հիվանդ եմ այն բանի հորինումով, որը չի կարող լինել,

Հիվանդ եմ նրանցով, ովքեր երբեք չեն հիվանդանում ինձ համար…

Ես հիվանդ եմ,

Եվ դա հավանաբար անբուժելի է:resample(lanczos)

 

%d bloggers like this: