Tag Archives: անհաջողություն

ԺԱՆ ԱՆՈՒՅ

3 Դկտ

Որոշակի բարձրագույն իմաստով աշխարհն ինքը վարակված է անհաջողությամբ, այն իրենից ներկայացնում է անկատրության կատարյալ պատկերը, նա ձախողման գիտակցումն է: Ու երբ սա հասկանում ես, դադարում ես զգալ անհաջողությունը…

Կյանքն այն չէ, ինչ դու կարծում ես: Այն ասես ջրի պես հոսում է ձեր` երիտասարդներիդ մատների արանքով, իսկ դուք դա չեք էլ նկատում: Շտապիր սեղմել մատներդ, պարզիր ձեռքիդ ափը: Պահիր նրան: Կյանքը` դա սիրելի գիրք է, դա մանկիկ է, որ խաղում է քո ոտքերի մոտ, դա նստարանն է քո տան դիմաց, որտեղ հանգստանում ես երեկոյան: Երբևէ (ծերության այդ չնչին մխիթարությունը) դու կհասկանաս, որ կյանքն, այնուամենայնիվ, երջանկություն է:

«Անտիգոնե»-իցnouvelle-image2

ՀԻԼ ՆԱՊՈԼԵՈՆ

1 Հկտ

Եթե այն, ինչ դուք ցանկանում եք, լավն է և, գլխավորը, դուք հավատում եք դրան, ուրեմն մի կասկածեք, գործի անցեք: Եվ կարևոր չէ, թե ինչ կասեն նրանք, եթե հանկարծ դուք ձախողվեք, քանզի նրանք չգիտեն, որ յուրաքանչյուր անհաջողություն իր մեջ կրում է յոթ համարժեք հաջողություն:

Ոչ ոք պարտված չէ, քանի դեռ ինքն իրեն պարտված չի համարել: Հաղթել ցանկացողը պետք է իր հետևից այրի բոլոր կամուրջները, վերացնի նահանջի բոլոր ճանապարհները: Միայն այդպես կարելի է պահպանել հաղթանակի այրող ցանկությունը, ինչը խիստ կարևոր է հաջողության համար:Napoleon_Hill_seated_in_chair

%d bloggers like this: