Tag Archives: ամբոխ

ԳՅՈՒՍՏԱՎ ԼԵ ԲՈՆ

28 Դկտ

Ամբոխը երբեք չի ձգտում ճշմարտության: Նա երես է թեքում իրեն դուր չեկող ակնհայտից և նախընտրում է խոնարհվել մոլորություններին, եթե միայն այդ մոլորությունը գայթակղում է իրեն: Նա, ով կարողանում է ամբոխին մոլորության մեջ գցել, հեշությամբ դառնում է այդ մարդկանց տիրակալը, իսկ նա, ով փորձում է խելքի բերել ամբոխին, նա միշտ դառնում է ամբոխի զոհը:

Որպեսզի հարուցես ամբոխի հիացմուքը, անհրաժեշտ է նրանց մշտապես պահել հայտնի տարածության վրա:talashenko-everyone

ԿԻԵՐԿԵԳՈՐԻ ՕՐԱԳՐԻՑ

26 Ապր

«Ամբոխը»` ահա իմ բանավեճի գլխավոր սյուժեն: Այստեղ ես Սոկրատեսի աշակերտն եմ: Ես ուզում եմ սթափեցնել մարդկանց, ուզում եմ իրենց ուշադրությունն ուղղել իրենց վրա, իրենց կյանքի վրա և նախազգուշացնել նրանց ապարդյուն կորստից… Ուզում եմ բանալ ամբոխի աչքերը, և եթե այն կամովին չհասկանա, կստիպեմ բռնի, սակայն պետք է հասկանալ ինձ: Ես չեմ ուզում ծեծել ամբոխին (մենակյացը չի կարող ծեծել զանգվածին), ոչ, ես ուզում եմ ստիպել նրան՝ ծեծել ինձ: Ահա թե որ դեպքում ես միայն բռնություն կգործադրեմ, քանզի, երբ ամբոխը սկսի ինձ ծեծել, նրա ուշադրությունն ակամա կարթնանա: Ավելի լավ է, եթե այն սպանի ինձ` այդ ժամանակ նրա ուշադրությունը լիովին կկենտրոնանա և, ուրեմն, իմ հաղթանակն ամբողջական կլինի: Այդ առումով ես ձախավեր դիալեկտիկ եմ: Եվ հիմա արդեն շատերն են ասում` մենք ի՞նչ գործ ունենք Կիերկեգորի հետ, այ թե մենք նրա դասը կտանք: Բայց չէ՞ որ ասել, որ նրանք ինձ հետ գործ չունեն, և միաժամանակ ձգտել իմ դասը տալ, կնշանակի՝ արդեն որոշակի կախվածություն ինձանից…

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

%d bloggers like this: