Tag Archives: աճյուն

ՉԻՊՍԻ ԱՃՅՈՒՆԱՍԱՓՈՐԸ

14 Հկտ

Չիպսերի համար գործածվող այս գլանաձև ամանները ստեղծել է ամերիկացի քիմիկոս Ֆրեդ Բորը և նույնիսկ այն արտոնագրել է: Նա այնքան շատ էր հպարտանում իր «հոգեզավակով», որ կտակեց մահից հետո իր աճյունն ամփոփել դրա մեջ ու թաղել: Ժառանգները հանգուցյալի կամքը կատարեցին:

kelloggs-kauft-pringles

ՎԵՐՋԻՆ ԱՐՔԱՆ

19 Ապր

1393 թվականի նոյեմբերի 29-ին Փարիզում վախճանվեց Հայոց վերջին թագավորը` Լևոն Ե Լուսինյանը: Նրա մարմինը զետեղվեց Թուռնելի պալատի մոտ գտնվող Սելեսթենների վանքի Սուրբ Աստվածամոր տաճարում, դամբարանի մեջ: 400 տարի անց ավերվեց թե տաճարը, թե դամբարանը: Կիլիկիայի արքայի աճյունը պղծվեց ու ցիրուցան արվեց: Բայց անվնաս մնաց քանդակված տապանաքարը, որը հետագայում փոխադրվեց Սեն Դընիի աբբայություն:tumulo-de-leon-v-em-saint-denis-paris

ԿՈՍՏԱ ԽԵՏԱԳՈՒՐՈՎ

30 Ապր

ԳԻՏԵՄ…
Գիտեմ, պիտի մի օր սգաք,
Երբ աճյունըս հանձնեք հողին,
Բարի սրտով «ողորմի» տաք
Ինձ և անբախտ իմ ծնողին…

Հետո գառը գետնին զարկեք-
Ո՞վ է ծոմից իրեն տանջում.-
Օղի խմեք ու քեֆ անենք,
Ինչպես ադաթն է պահանջում:

Լաց ու կոծով երդում անեք`
«Թող կուրանա` ով մոռանա»,
Հետո… նույնիսկ էլ չհիշեք
Շիրմիս քարը լքված, մենակ…

Թարգմ. Գևորգ Էմին

%d bloggers like this: